ԱԱԾ-ն և Ոստիկանությունը պետք է հրապարակեն նորանկախ Հայաստանի պատմության քաղաքական հետապնդումներին վերաբերող արխիվները. «Ժառանգություն»

Լուրեր

13.11.2026 | 00:20
Եղիշե Մելիքյան. «Ցուցադրեցինք սուր և կարգապահ ֆուտբոլ». ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 23:30
Սպիտակում ՔՊ-ի թեկնածու Քաջայր Նիկողոսյանի կողմից մրցակից կուսակցության 4 թեկնածուների ազատման գործով վարույթ է սկսվել
12.11.2026 | 23:16
«Խոսրովի անտառի» պահպանության հարցերն են քննարկել Արարատի մարզպետն ու Էկոպարեկային ծառայության պետը
12.11.2026 | 23:04
Կան կնքված պայմանագրեր․ Զելենսկին հայտնել է, որ Ալիևի հետ քննարկել է ԱԹՍ-ների գործարքը
12.11.2026 | 22:51
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Կիպրոսի հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 22:37
Աստանայում փողոց են նետել դոլարներով ութ ճամպրուկ․դեպքը կարող է կապված լինել պետական ընկերությունների ղեկավարների ձերբակալության հետ․ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 22:09
Մեզ Իրանի հետ գործարք պետք չէ․ Թրամփ
12.11.2026 | 21:57
Դուբլինում Արարատ Միրզոյանն ու Կայա Կալասը կարճատև քննարկում են ունեցել
12.11.2026 | 21:49
Համացանցում տարածվող կառուցապատման նախագիծը քաղաքապետարանի հավանությանը չի արժանացել
12.11.2026 | 21:37
Դուբլինում Ալեն Սիմոնյանն ու Հիքմեթ Հաջիևը շփումներ են ունեցել
12.11.2026 | 21:27
Պուտինն Ուկրաինայում օտարերկրյա զորքերի հնարավոր ներկայությունը Ռուսաստանի համար սպառնալիք է որակել
12.11.2026 | 21:21
Վաշինգտոնում՝ Սպիտակ տնից ոչ հեռու, հրաձգություն է տեղի ունեցել․ վիրավորներ կան
12.11.2026 | 21:07
Ադրբեջանի տարածքով Հայաստան է տեղափոխվել 105 հազար տոննա բեռ․ Փաշինյան-Ալիև հանդիպման արդյունքները
12.11.2026 | 21:04
Դուբլինում Միրզոյանն ու Բայրամովը կարճատև զրույց են ունեցել
12.11.2026 | 21:00
ՌԴ-ն կգնա ՀՀ-ի դեմ առճակատման․ ՀԱՊԿ-ում ձայնից զրկելուն պետք է լուրջ մոտենալ․ Յուրի Ավագյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

«Ժառանգություն» կուսակցությունը ողջունում է նորանշանակ մի շարք նախարարների գործելաոճը՝ ուղղված նախորդ իշխանությունների կողմից իրենց ոլորտում իրականացված ապօրինությունների ու յուրացումների բացահայտմանը և հանրությանը ներկայացնելուն. ասված է կուսակցության տարածած հաղորդագրությունում:

Սակայն նույնը առայժմ չի կարելի ասել Ոստիկանության և հատկապես Ազգային անվտանգության ծառայության մասին: Վերջերս Ոստիկանության և ԱԱԾ-ի՝ տնտեսական հանցագործություններին վերաբերող հնչեղ բացահայտումները և  դրանց ուղղությամբ հետաքննությունները հիմք են տալիս մտածելու, որ այս կառույցները կենտրոնացել են բացառապես տնտեսական ոլորտի վրա: Ավելին՝ սեփական կառույցների կողմից նախկինում կատարված աղաղակող ապօրինություններին վերաբերող, մասնավորապես՝ նախկին իշխող վարչախմբերի քաղաքական հակառակորդներին՝ ընդդիմությանը ապօրինի հետապնդումների ենթարկելու հանրահայտ և ոչ այնքան հայտնի փաստերի, իրենց համակարգերում ընդգրկված աշխատակազմերին հօգուտ այն ժամանակվա իշխանությունների ընտրակեղծարարության մասնակիցը դարձնելու, ընտրական հանձնաժողովների անկաշառ անդամներին վախեցնելու, հավաքագրելու վերաբերյալ փաստերի  ուղղությամբ բացահայտումներ և քննություն կարծես թե չեն պատրաստվում իրականացնել:

Այն որ թե՛ ԱԱԾ-ն և թե՛ Ոստիկանությունը ներգրավված են եղել ընդդիմադիր գործիչների քաղաքական հետապնդումների մեջ, փորձել են գործակալներ ներդնել ընդդիմադիր կուսակցություններում, դրանց ղեկավար կազմերում, կամ հավաքագրել ընդդիմադիր ուժերի ղեկավար կազմերի ներկայացուիչներին՝ «Ժառանգություն» կուսակցությունը և շատ այլ ընդդիմադիր ուժեր տեղյակ են սեփական օրինակով: Դրա դրսևորումներից էր, օրինակ, «Ժառանգության» վարչության անդամ Հրայր Մանուկյանին սպառնալիքներով հավաքագրելու տխրահռչակ և ձախողված փորձը, որը ավարտվեց այն իրականացրած ԱԱԾ աշխատակցի՝ Վլադիմիր Հակոբյանի տեղափոխմամբ Սերժ Սարգսյանի մամլո խոսնակի պաշտոնին, ինչը վառ վկայությունն էր այն բանի, թե որտեղից են իջեցվել այդ և նմանօրինակ ապօրինի այլ պատվերները:   

Կոչ ենք անում Կառավարությանը և ՀՀ վարչապետին դրսևորել քաղաքական կամք և իր անմիջական ենթակայության տակ գործող ԱԱԾ-ին և Ոստիկանությանը հանձնարարել լիարժեքորեն և ոչ թե հատվածաբար և ընտրովի կատարել իրենց ուղիղ պարտականությունները և լիազորությունները՝ երկրում օրինականության հաստատման և կատարված հանցագործությունների և ապօրինությունների վերաբերյալ իրենց ունեցած փաստերի հիման վրա քրեական գործեր հարուցելու և/կամ ներքին հետաքննություններ սկսելու ձևով: Որպես դրա առաջին քայլ՝ կոչ ենք անում հրապարակել քաղաքական հետապնդումներին վերաբերող իրենց պահոցներում առկա բոլոր փաստերը: Խորհրդային տարիներին ԿԳԲ-ի և/կամ օտարերկրյա այլ հատուկ ծառայության հետ համագործակցած այսօրվա պետական պաշտոնյաների լյուստրացիայի վերաբերյալ օրենսդրական նախաձեռնությամբ Ժառանգությունը հանդես է եկել դեռ 2011թ.-ին: Մենք, այնուամենայնիվ, գիտակցում ենք, որ այս օրենսդրական նախաձեռնության վերարծարծման և ընդունման համար հնարավոր է ստիպված լինենք սպասել ժողովրդի կողմից լեգիտիմ, օրինական խորհրդարանի ձևավորմանը: Սակայն ԱԱԾ-ի և Ոստիկանության համապատասխան արխիվների հրապարակումը և դրանց հետքերով հետաքննություններ սկսելը ընդամենը գործող իշխանության քաղաքական կամքի հարց է:

Մենք նաև գտնում ենք, որ ո՛չ ազգային շահերը հետապնդող ԱԱԾ-ի և ոստիկանության և ո՛չ էլ առաջիկայում ազատ և հավասար մրցակցային պայմաններում ընտրություններ անցկացնելու մասին խոսք լինել չի կարող, քանի դեռ ոչ միայն պատժված չեն, այլև շարունակում են այդ կառույցներում պաշտոններ զբաղեցնել երեկվա ընտրակեղծարարներն ու քաղաքական հետապնդումներ իրականացրածները՝ վերից վար: 

Շարունակելով մնալ Ժողովրդական հեղափոխության արդյունքում ձևավորված ժամանակավոր կառավարության աջակիցը՝ «Ժառանգություն» կուսակցությունը հետևողական է լինելու կարևորագույն քաղաքական հիմնախնդիրների բարձրաձայնման գործում և մշտապես հորդորելու է իշխանություններին դրանց լուծման ուղղությամբ աներկբա և վճռական քայլեր ձեռնարկել:

 

«Ժառանգություն» կուսակցություն

11 հունիսի 2018թ.