Հայ հրաձիգները Հունգարիայի Գյոր քաղաքում շարունակում են մրցելույթները Եվրոպայի առաջնությունում (10 մ հեռավորություն): Հայաստանի պատանիների հավաքականը մասնակցում է նաեւ երիտասարդների առաջությունում: Երեկ հանդես եկած մեր հրաձիգները չեն հաղթահարել որակավորման փուլը: Օդամղիչ ատրճանակ տղաների վարժությունում Զավեն Իգիթյանը, խոցելով 568 միավոր, զբաղեցրել է 14-րդ տեղը, իսկ Բենիկ Խլղաթյանը 567 միավորով 17-րդն էր: Օդամղիչ հրացան խառը թիմային …

