Հանրապետության հրապարակում հավաքված ցուցարարներին ակտիվիստ Մարիա Կարապետյանը հայտնեց, որ տարիներ շարունակ մեր իշխանությունները, քաղաքականացնելով ուսումնական հաստատությունները, չեն էլ պատկերացրել, որ մի օր պայթելու է, և ուսանողը դուրս է գալու փողոց: «Երբ բերման են ենթարկում մեր ուսանողներին, տեսնում ենք, որ նրանք նման են առասպելական մի վիշապի. փորձում ես գլուխը կտրել, տեղը աճում է մի քանիսը»,- ասաց …

