«Նախիջևանի իրադարձությամբ Ալիևը փորձեց ներկայանալ որպես Փաշինյանին հաղթած հրամանատար, սակայն տապալվեց»․ Ստյոպա Սաֆարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

13.11.2026 | 00:20
Եղիշե Մելիքյան. «Ցուցադրեցինք սուր և կարգապահ ֆուտբոլ». ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 23:30
Սպիտակում ՔՊ-ի թեկնածու Քաջայր Նիկողոսյանի կողմից մրցակից կուսակցության 4 թեկնածուների ազատման գործով վարույթ է սկսվել
12.11.2026 | 23:16
«Խոսրովի անտառի» պահպանության հարցերն են քննարկել Արարատի մարզպետն ու Էկոպարեկային ծառայության պետը
12.11.2026 | 23:04
Կան կնքված պայմանագրեր․ Զելենսկին հայտնել է, որ Ալիևի հետ քննարկել է ԱԹՍ-ների գործարքը
12.11.2026 | 22:51
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Կիպրոսի հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 22:37
Աստանայում փողոց են նետել դոլարներով ութ ճամպրուկ․դեպքը կարող է կապված լինել պետական ընկերությունների ղեկավարների ձերբակալության հետ․ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 22:09
Մեզ Իրանի հետ գործարք պետք չէ․ Թրամփ
12.11.2026 | 21:57
Դուբլինում Արարատ Միրզոյանն ու Կայա Կալասը կարճատև քննարկում են ունեցել
12.11.2026 | 21:49
Համացանցում տարածվող կառուցապատման նախագիծը քաղաքապետարանի հավանությանը չի արժանացել
12.11.2026 | 21:37
Դուբլինում Ալեն Սիմոնյանն ու Հիքմեթ Հաջիևը շփումներ են ունեցել
12.11.2026 | 21:27
Պուտինն Ուկրաինայում օտարերկրյա զորքերի հնարավոր ներկայությունը Ռուսաստանի համար սպառնալիք է որակել
12.11.2026 | 21:21
Վաշինգտոնում՝ Սպիտակ տնից ոչ հեռու, հրաձգություն է տեղի ունեցել․ վիրավորներ կան
12.11.2026 | 21:07
Ադրբեջանի տարածքով Հայաստան է տեղափոխվել 105 հազար տոննա բեռ․ Փաշինյան-Ալիև հանդիպման արդյունքները
12.11.2026 | 21:04
Դուբլինում Միրզոյանն ու Բայրամովը կարճատև զրույց են ունեցել
12.11.2026 | 21:00
ՌԴ-ն կգնա ՀՀ-ի դեմ առճակատման․ ՀԱՊԿ-ում ձայնից զրկելուն պետք է լուրջ մոտենալ․ Յուրի Ավագյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

«Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի» հիմնադիր, քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանը Factor.am-ի հետ զրույցում համոզմունք է հայտնում, որ Նախիջևանում «Գյուննութը գրավելու» ու «11 հազար հեկտար ազատագրելու» մասին վերջին հայտարարություններով Իլհամ Ալիևը փորձ արեց ներկայանալ միջազգային հանրությանը ու ապագա բանակցություններում որպես ՀՀ նոր վարչապետ Նիկոլ Փաշինյանին տարածքային առումով հաղթանակած հրամանատար, սակայն տապալվեց։

«Ալիևը 2 խոշորագույն փորձ է կատարել՝ բանակցություններում իր դիրքերն ամրապնդելու և դա տապալվել է։ Մեկը 2016-ի ապրիլյան պատերազմն էր, երբ փորձում էր Սերժ Սարգսյանի դիմաց նստել որպես հաղթանակած բանակի հրամանատար և բանակցող կողմ, սակայն անգամ դիրքային առավելությունները ապրիլյան պատերազմում նրան դա թույլ չտվեցին։ Եվ հերթական անգամ ծուղակ սարքեցին․ Նախիջևանում տեղի ունեցած իրադարձությունների շնորհիվ Ալիևը փորձում էր կրկին արդեն Նիկոլ Փաշինյանին հաղթանակած բանակի հրամանատար նստել բանակցությունների սեղանին»,- տեսակետ հայտնեց քաղաքագետը։

Ուստի Սաֆարյանը համոզված է, որ վերջին շրջանի իրադարձությունները Նախիջևանի սահմանին սերտորեն կապված են վերոնշյալ ծրագրի հետ, որ Ալիևին տային քարտ-բլանշ՝ հանդես գալու ավելի ուժեղ դիրքերից․ «Ես կարծում եմ, դա տապալվեց»։

Սա, ըստ Սաֆարյանի, խոսում է Ալիևի վախերի մասին, քանի որ նա մտահոգություն ունի, որ հայկական կողմը խառնում է խաղաղաթղթերը՝ Արցախին բանակցային սեղան բերելու անհրաժեշտության մասին հայտարարություններով։ 

Միևնույն ժամանակ, Ստյոպա Սաֆարյանը անհամաչափ համարեց հայական կողմի արձագանքն այդ առթիվ։ «Նախիջևանի իրադարձություններով Ալիևը փորձում է և դեռ փորձելու է Նիկոլ Փաշինյանին դարձնել, էսպես ասած, պարտված հրամանատար, ինչը չպիտի թույլ տրվի հայկական կողմից»,- կարևորեց Սաֆարյանը՝ հավելելով, որ հայկական կողմը պետք է կապիտալիզացնի հեղափոխության ռեսուրսը և բանակցություններում հանդես գա երկու խաղացողով՝ Հայաստան + Արցախ ։

Քաղաքագետը նաև ընդգծեց, որ հայկական կողմն այսօր չպետք է թույլ տա, որ ամեն ինչ, այդ թվում Արցախի մասնակցությունը բանակցություններին դառնա Ալիևի կամքից կախված հարց, ինչպես որ նախորդ բանակցորդները Արցախի մասնակցության հարցը ճանաչեցին Ադրբեջանի ցանկությունից կախված հարց։ «Պետք է այս հարցերը դուրս բերվեն Ադրբեջանի քմահաճությունների և քաղաքական կամքի շրջանակներից»,- ընդգծեց Սաֆարյանը։ 

 

Մանրամասները դիտեք Factor.am-ի հետ Ստյոպա Սաֆարյանի զրույցում։

Մարինե Խառատյան