2018 թվականի հունվարի 1-ից ուժի մեջ մտած ՀՀ հարկային օրենսգրքով հօգուտ գործարար միջավայրի կատարելագործվել են հարկման մեխանիզմները: Այս մասին փետրվարի 20-ին լրագրողների հետ հանդիպմանը ներկայացրել է ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Վախթանգ Միրումյանը: Նրա դիտարկմամբ՝ Հայաստանի հարկային ինքնուրույն համակարգի պատմության մեջ առաջին անգամ՝ 2018թ-ի հունվարի 1-ից, կիրառվում է, ինչպես արտահանողներին, այնպես էլ ՀՀ …

