Արծվիկ Մինասյանի հրաժարականի մասին լուրերը չեն համապատասխանում իրականությանը. խոսնակ
ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Արծվիկ Մինասյանի հրաժարականի մասին լուրերը չեն համապատասխանում իրականությանը: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է նախարարի մամուլի քարտուղար Մարինե Կարապետյանը:
«Հարգելի գործընկերներ
Հայտնում եմ, որ տարածված լուրերը ՀՀ տնտեսական զարգացման ներդրումների նախարար Արծվիկ Մինասյանի հրաժարականի մասին չեն համապատասխանում իրականությանը: Նախարարը շարունակում է աշխատանքը սովորական ՝ ծանր աշխատանքային գրաֆիկով»,- գրել է նա: