Նախագահ Արմեն Սարգսյանի այսօր ստորագրված հրամանագրերով Վարդան Արամյանը նշանակվել է ֆինանսների նախարար, Դավիթ Լոքյանը՝ տարածքային կառավարման և զարգացման նախարար, իսկ Սուրեն Համլետի Կարայանը տնտեսական զարգացման և ներդրումների նախարար: Այս մասին տեղեկացնում է ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի բաժինը:

