Ներկայացվել են Երևանի 31 մանկապարտեզների շենքերի տեխնիկական վիճակի սեյսմիկ հետազննության արդյունքները

Լուրեր

20.07.2026 | 20:30
Եթե ՌԴ-ն տոտալ սահմանափակումներ մտցնի, ապրանքները չիրացնենք՝ ՀՀ-ի տնտեսության վնասը կկազմի 1-ից 1․5%. Արմեն Քթոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.07.2026 | 20:23
Ալիևը պաշտոնական այցով Գերմանիա է մեկնում․ Հայաստանի հետ խաղաղության գործընթացը քննարկումների օրակարգում է
20.07.2026 | 20:12
Համբարձում Մաթևոսյանը COP17-ի նախապատրաստական հարցեր է քննարկել միջազգային փորձագետի հետ
20.07.2026 | 20:00
Գյումրիում տեղի ունեցած վանդալիզմը՝ ռուսական նարատիվներ տարածելու առիթ․ ինչպես շահարկվեց միջադեպը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.07.2026 | 19:53
1 արծաթե և 1 բրոնզե մեդալ կենսաբանության 37-րդ միջազգային օլիմպիադայում
20.07.2026 | 19:42
ԱԱԾ սահմանապահ զորքերը փուլային տարբերակով կընդունեն հայ-ադրբեջանական ամբողջ սահմանի պահպանությունը
20.07.2026 | 19:31
Հանձնաժողովն ուսումնասիրում է կարկուտից տուժած բնակավայրերի վնասները
20.07.2026 | 19:20
Բելգորոդում ուկրաինական ԱԹՍ-ն հարվածել է ուղևորատար ավտոբուսի․ զոհեր և վիրավորներ կան
20.07.2026 | 19:11
Ոռոգման սեզոնի խնդիրները՝ տեղում․ Ջրային կոմիտեի ղեկավարությունն այցելել է Արագածոտն
20.07.2026 | 19:00
Թրամփն աջակցեց Փաշինյանին, բայց հայերի չուղարկեց՝ նրան քվեարկեն․ Պուտինը աջակցեց ռուսամետներին՝ ՀՀ դեմ սանկցիաներով․ Ստեփան Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.07.2026 | 18:52
Եմենի հութիները հայտարարել են Սաուդյան Արաբիայի ծովային շրջափակման մասին
20.07.2026 | 18:41
Երեք օրում գրանցվել է 54 ավտովթար․ 4 մարդ զոհվել է
20.07.2026 | 18:32
Բյուրեղավանում աղիքային վարակների դեպքերից հետո ջրի 14 նմուշից 3-ում շեղումներ են հայտնաբերվել
20.07.2026 | 18:23
Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել դատարան ընդդեմ Տիգրան Արզաքանցյանի որդու
20.07.2026 | 18:19
Մեսի․ «Մրցակիցն ավելի լավն էր եզրափակիչում»
Բոլորը

ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) կողմից իրականացվող «Շենքերի էներգաարդյունավետ արդիականացմանն ուղղված ներդրումների ռիսկերի նվազեցում» ՄԱԶԾ-Կլիմայի կանաչ հիմնադրամ ծրագրի շրջանակներում «Երևանի էներգաարդյու­նավետության ծրագրին» տրամադրվող տեխնիկական օժանդակության շրջանակ­ներում իրականացվել է մայրաքաղաքի մանկապարտեզների տեխնիկական վիճակի/սեյսմիկ հետազննություն։ «Երևանի էներգաարդյունավետության ծրագիրն» իրականացվում է Եվրոպական ներդրումային բանկի և Երևանի քաղաքապետարանի միջև 2017թ.-ի դեկտեմբերի 1-ին ստորագրված ֆինանսական պայմանագրի հիման վրա:

 

Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության իրականացրած ուսումնասիրությունն ընդգրկել է Երևանի քաղաքապետարանի ենթակայության տակ գտնվող 31 մանկապարտեզներ։

 

Հունիսի 12-ին ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակում տեղի ունեցավ հետազննության արդյունքների ներկայացում և քննարկում՝ Երևանի քաղաքապետարանի և քաղաքաշինության ոլորտի պատասխանատու մարմինների ներկայացուցիչների ու փորձագետների մասնակցությամբ։

 

«Մենք միշտ ընդգծում ենք յուրաքանչյուր խնդրի բնապահպանական, սոցիալական և տնտեսական գործոնների համադրությունը։ Կարճաժամկետ հեռանկարում սա կարող է թվալ խոշոր ներդրում, որը, սակայն, արդարացված է երկարաժամկետ հեռանկարում, քանի որ, ինչպես գիտեք, ցանկացած աղետ կանխելն ավելի քիչ ծախսատար է, քան հետևանքները վերացնելը». ասաց  ՄԱԶԾ մշտական ներկայացուցչի տեղակալ Դմիտրի Մարիյասինը։

 

 ՀՀ քաղաքաշինության պետական կոմիտեի նախագահի տեղակալ Արմեն Ղուլարյանը հիշեցրեց, որ եթե մինչև 1988թ-ը Երևանում կառուցվող բոլոր շենքերի նախագծային սեյսմակայունությունը մինչև 8 բալ էր, ապա 88-ի երկրաշարժից հետո այս չափորոշիչը վերանայվեց և շենքերի սեյսմակայունությունը բարձրացնելու անհրաժեշտություն առաջացավ։ 2017թ․ կոմիտեն մշակել և կառավարությանն է ներկայացրել շենքերի սեյսմակայունության և հուսալիության բարձրացման ռազմավարություն, որով նախատեսվում է, ըստ կարևորության, հաջորդաբար  կատարել շենքերի փաստացի տեխնիկական վիճակի հետազննություն, տրամադրել շենքերի տեխնիկական անձնագրեր և ստեղծել միասնական բազա։ ՄԱԶԾ աջակցությամբ իրականացված գնահատման տվյալները կհամալրեն այդ բազան։

 

ՄԱԶԾ կլիմայի փոփոխության ծրագրերի համակարգող Դիանա Հարությունյանը վստահեցրեց, որ ՄԱԶԾ չի սահմանափակվելու միայն մանկապարտեզներով, աջակցելու է նաև հանրային նշանակության այլ շենքերի սեյսմակայունության և էներգաարդյունավետության բարձրացմանն ուղղված միջոցառումներին։ Նրա խոսքով՝ մասնագետների խումբը մանկապարտեզների սեյսմակայունության ուժեղացման առաջարկները մշակելիս օգտագործել է նորարարական մոտեցումներ՝ հաշվի առնելով միջազգային փորձը։

 

Ներկայացնելով հետազննության արդյունքները՝ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության «Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայություն» ՊՈԱԿ-ի Կառուցվածքների սեյսմակայունության վարչության պետ Զավեն Խլղաթյանն ասաց, որ շենքերի յուրաքանչյուր տիպի համար կարողացել են գտնել նվազագույն ֆինանսական միջոցներով մանկապարտեզների սեյսմակայունությունը բարձրացնելու լավագույն տարբերակը։ Միայն մեկ մանկապարտեզի դեպքում հետազննության արդյունքում տրվել է բացասական եզրակացություն. ուժեղացումը նպատակահարմար չէ։

 

Հետազննության արդյունքների ներկայացմանը հետևեց արդյունավետ քննարկում և կարծիքների ակտիվ փոխանակում:

 

«Շենքերի էներգաարդյունավետ արդիականացմանն ուղղված ներդրումների ռիսկերի նվազեցում» ՄԱԶԾ-ԿԿՀ ծրագրի կողմից «Երևանի էներգաարդյունավետության» ծրագրին տրամադրվող տեխնիկական օժանդակության հետագա աշխատանքները ներառում են՝

  • մանկապարտեզների շենքերի էներգետիկ աուդիտների իրականացումը /ընթացքում է/,
  • Տեխնիկական հետազննության և էներգետիկ աուդիտի արդյունքների հիման վրա մանկապարտեզների հիմնանորոգման նախագծերի մշակումը,
  • Շինարարության ընթացքում տեխնիկական և հեղինակային հսկողությունը,
  • Շահագործման առաջին տարվա ընթացքում մոնիտորինգի իրականացումը: