ՀՀ նախագահի հրամանագրերով ԱԱԾ տնօրենի տեղակալներ են նշանակվել
ՀՀ նախագահը երեք հրամանագիր է ստորագրել. տեղեկացնում է նախագահի աշխատակազմի լրատվական ծառայությունը:
Ըստ վերոնշյալ հրամանագրերի՝
Վրեժ Արզումանյանն ազատվել է Ազգային անվտանգության ծառայության տնօրենի տեղակալի պաշտոնից և արձակվել ծառայությունից,
Արզուման Հարությունյանը նշանակվել է Ազգային անվտանգության ծառայության տնօրենի տեղակալ,
Արամ Հակոբյանը նշանակվել է Ազգային անվտանգության ծառայության տնօրենի տեղակալ: