Հրաչյա Ռոստոմյանը ներկայացրել է ԱԻՆ փոխնախարարներին

Լուրեր

11.11.2026 | 23:19
Ժաննա Անդրեասյանը բարերար Լևոն Վարթան Դեր Բեդրոսսյանին հանձնել է Մովսես Խորենացու մեդալը
11.11.2026 | 23:03
Վթարային ջրանջատում՝ Բերդ քաղաքում
11.11.2026 | 22:49
Քննարկվել են Սևանա լճի ջրային համակարգերի և ռեսուրսների կառավարման հարցերը
11.11.2026 | 22:35
Երևանի և 8 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
11.11.2026 | 22:20
Քենեդիների ընտանիքը պահանջել է արգելել Թրամփի հաղթական կամարի կառուցումը
11.11.2026 | 22:06
Նիկոլ Փաշինյանը աշխատանքային այցով կմեկնի Իռլանդիա
11.11.2026 | 21:54
Ուկրաինական կողմը չի բացառել, որ ՌԴ-ի հետ բանակցությունների արդյունքում հնարավոր կլինի «մինչև Նոր տարի լուծման հասնել»
11.11.2026 | 21:40
ՀՀ նախագահը ստորագրել է TRIPP-ի վերաբերյալ օրենքը
11.11.2026 | 21:27
Հանդիպակաց երթևեկող «Մերսեդեսի» վարորդը հայտնաբերվել է. ՆԳՆ
11.11.2026 | 21:14
Նախիջևանում երկու շաբաթ ծառայող ադրբեջանցի զինծառայող է մահացել անհայտ հանգամանքներում
11.11.2026 | 21:00
Հարց եմ տալիս Կարապետյաններին՝ ՌԴ-ին ի՞նչ եք խոստացել, որ չի ստացվել, հուսահատ փողոցային պայքարի եք գնում․ Սոնա Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:47
Զախարովան հայտարարել է, որ տարեսկզբից արտասահմանյան դիմումներով ՀՀ-ում Ռուսաստանի 5 քաղաքացի է ձերբակալվել
11.11.2026 | 20:35
Եղիշե Մելիքյանը և Արտյոմ Բանդիկյանը` Կիպրոսի հավաքականի դեմ խաղի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:30
Իշխանությունը հա՞շտ է ռուսավրացական օրենքի հետ. «Ուժեղ Հայաստան»-ցին «օտարերկրյա գործակալ» է փնտրում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:23
28 րոպե՝ շտապօգնության կանչից մինչև մուտք խուց․ նոր մանրամասներ՝ Արսեն Գևորգյանի մահվան դեպքից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Հունիսի 12-ին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Հրաչյա Ռոստոմյանը նախարարության աշխատակազմին ներկայացրեց նորանշանակ փոխնախարարներին, տեղեկացնում են ԱԻՆ լրատվական ծառայությունից:

 

Նախարարը շնորհակալություն հայտնեց ԱԻ նախկին փոխնախարար գեներալ-լեյտենանտ Էնրիկո Ապրիամովին՝ բարձր գնահատելով նրա ծառայությունն ԱԻ համակարգում: Նախարար Ռոստոմյանը նաև շնորհակալություն հայտնեց նախկին փոխնախարար Դավիթ Կարապետյանին՝ շեշտելով, որ նա աշխատանքային գործունեությունը կշարունակի արտակարգ իրավիճակների ոլորտում:

Ներկայացնելով նորանշանակ փոխնախարար Արա Նազարյանին՝ նախարար Հրաչյա Ռոստոմյանը նշեց, որ ԱԻՆ համակարգում նրան արդեն ծանոթ են: Լուրջ փորձ ունենալով իրավական ոլորտում և շուրջ մեկ տասնամյակ աշխատելով ՀՀ պաշտպանության նախարարությունում՝ Արա Նազարյանն այժմ իր գիտելիքն ու հմտությունները կիրառում է ԱԻ նախարարության զարգացման ու խնդիրների լուծման համար:

ԱԻ նորանշանակ փոխնախարար Արամ Թանքարյանը նախարարության համակարգում է 2017 թվականից՝ որպես Պետական հրդեհային և տեխնիկական անվտանգության տեսչության Երևանի տեսչության պետ: Նախարար Հրաչյա Ռոստոմյանը նշեց, որ նախկինում նա աշխատել է ՆԳՆ համակարգում, ապա՝ Մաքսային պետական կոմիտեում, Հարկային պետական ծառայությունում, Պետեկամուտների կոմիտեում և Ֆինանսների նախարարությունում:

Ներկայացնելով ԱԻ նորանշանակ փոխնախարար Արկադի Բալյանին՝ նախարար Հրաչյա Ռոստոմյանը նշեց, որ նա տեղափոխվել է Արդարադատության նախարարությունից: Նախկինում՝ շուրջ 20 տարի աշխատել է ՀՀ Ազգային անվտանգության ծառայությունում: Արկադի Բալյանը վերապատրաստվել է Եգիպտոսում և Ռուսաստանի Դաշնությունում: Ազատ տիրապետում է օտար լեզուների՝ անգլերեն և ռուսերեն:

Նախարարը համոզմունք հայտնեց, որ նորանշանակ փոխնախարարներն իրենց գիտելիքով ու կարողություններով կօժանդակեն ԱԻՆ համակարգի կայուն զարգացմանը՝ յուրաքանչյուրն իր պատասխանատվության սահմաններում ապահովելով թափանցիկություն, արդյունավետություն և աշխատանքային բարձր կարգապահություն, որպեսզի մեր ժողովրդի վստահությունը ԱԻ նախարարության հանդեպ ավելի ամրապնդվի: