Վրաստանի վարչապետը հնարավոր է հրաժարական տա
Ինչպես տեղեկացնում է interfax.ru-ն, առաջիկա օրերին հնարավոր է Վրաստանի կառավարության ղեկավարը հրաժարական տա։
Վրացական «Առաջին ռադիոյի» տեղեկություններով՝ վարչապետ Գեորգի Կվիրիկաշվիլին կլքի պաշտոնը և նրա հետ միասին պաշտոնը կլքեն արդարադատության, էկոնոմիկայի, արտաքին գործերի և մշակույթի նախարարները:
Հաղորդվում է, որ ժամանակավորապես, մինչև կառավարության նոր կազմի հաստատումը, վարչապետի պարտականությունները կկատարի ներքին գործերի ներկայիս նախարար և առաջին փոխվարչապետ Գերոգի Գախարիան: