Հայաստանը պետք է Վրաստանի օրինակին չհետևի և հեռու պահի քաղհասարակությանը իշխանություն դառնալուց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

13.11.2026 | 00:20
Եղիշե Մելիքյան. «Ցուցադրեցինք սուր և կարգապահ ֆուտբոլ». ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 23:30
Սպիտակում ՔՊ-ի թեկնածու Քաջայր Նիկողոսյանի կողմից մրցակից կուսակցության 4 թեկնածուների ազատման գործով վարույթ է սկսվել
12.11.2026 | 23:16
«Խոսրովի անտառի» պահպանության հարցերն են քննարկել Արարատի մարզպետն ու Էկոպարեկային ծառայության պետը
12.11.2026 | 23:04
Կան կնքված պայմանագրեր․ Զելենսկին հայտնել է, որ Ալիևի հետ քննարկել է ԱԹՍ-ների գործարքը
12.11.2026 | 22:51
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Կիպրոսի հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 22:37
Աստանայում փողոց են նետել դոլարներով ութ ճամպրուկ․դեպքը կարող է կապված լինել պետական ընկերությունների ղեկավարների ձերբակալության հետ․ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 22:09
Մեզ Իրանի հետ գործարք պետք չէ․ Թրամփ
12.11.2026 | 21:57
Դուբլինում Արարատ Միրզոյանն ու Կայա Կալասը կարճատև քննարկում են ունեցել
12.11.2026 | 21:49
Համացանցում տարածվող կառուցապատման նախագիծը քաղաքապետարանի հավանությանը չի արժանացել
12.11.2026 | 21:37
Դուբլինում Ալեն Սիմոնյանն ու Հիքմեթ Հաջիևը շփումներ են ունեցել
12.11.2026 | 21:27
Պուտինն Ուկրաինայում օտարերկրյա զորքերի հնարավոր ներկայությունը Ռուսաստանի համար սպառնալիք է որակել
12.11.2026 | 21:21
Վաշինգտոնում՝ Սպիտակ տնից ոչ հեռու, հրաձգություն է տեղի ունեցել․ վիրավորներ կան
12.11.2026 | 21:07
Ադրբեջանի տարածքով Հայաստան է տեղափոխվել 105 հազար տոննա բեռ․ Փաշինյան-Ալիև հանդիպման արդյունքները
12.11.2026 | 21:04
Դուբլինում Միրզոյանն ու Բայրամովը կարճատև զրույց են ունեցել
12.11.2026 | 21:00
ՌԴ-ն կգնա ՀՀ-ի դեմ առճակատման․ ՀԱՊԿ-ում ձայնից զրկելուն պետք է լուրջ մոտենալ․ Յուրի Ավագյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ՀՔԱ Վանաձորի գրասենյակի նախագահ, իրավապաշտպան Արթուր Սաքունցի համոզմամբ՝ Հայաստանին փոփոխություններ են անհրաժեշտ, քանի որ մենք հանդսանում ենք ԵՄ-ի հետ համաձայնագիր ստորագրած պետություն, ուստի թարմություն է պետք։ 

Ըստ Արթուր Սաքունցի՝ փոփոխության լավ օրինակ է Արևելյան գործընկերությունն ու այս համատեքստում հարևան Վրաստանի փորձը։

Այս մասին այսօր «Արևելյան Գործընկերության ապագան ալեկոծ ժամանակներում» թեմայով  քննարկման ժամանակ ասաց նա և նշեց, որ վրացական փորձը պետք է ուսանելի լինի մեզ համար՝ հասկանալու համար Արևելյան գործընկերության շրջանակում ինչ ձեռք բերեց Վրաստանը և ինչ կորցրեցինք մենք ԵՏՄ անդամակցությամբ։

Խոսելով քաղաքացիական հասարակության դերի մասին՝ Արթուր Սաքունցը նշեց, որ մեզ համար ակնառու է վրացական օրինակը, երբ, Սաակաշվիլիի իշխանության գալով, քաղաքացիական հասարակությունը մտավ քաղաքական դաշտ և քաղհասարակությունը դարձավ ոչ արդյունավետ, ինչը բերեց համակարգային փլուզման և լայնածավալ բռնությունների, ուստի պետք է Հայաստանում քաղհասարակությունը մնա իր դիրքերում։

 

Մանրամասները՝ տեսանյութում։