Նախկին նախագահ Սերժ Սարգսյանի թիկնազորի պետ, գեներալ-մայոր Վաչագան Ղազարյանն առաջին մարդն է, ում նկատմամբ առաջադրվել է ապօրինի հարստացման մեղադրանքը։ Ապօրինի հարստացման քրեականացման մասին օրենքն ուժի մեջ է մտել ուղիղ մեկ տարի առաջ՝ 2017թ․ հուլիսի 1-ին։ Եվ իրավապահ մարմինները մինչև այսօր նախկին կամ ներկա որևէ պաշտոնյայի չէին կասկածել այդ հանցագործության մեջ։ ԱԱԾ-ն Վ․Ղազարյանին այդ կասկածանքով բերման …

