Տեքստիլի ոլորտը զարգանում է.«Միջազգայնորեն պատասխանատու հավատարմագրված արտադրության» նախագահը Հայաստանում է

Լուրեր

12.11.2026 | 21:07
Ադրբեջանի տարածքով Հայաստան է տեղափոխվել 105 հազար տոննա բեռ․ Փաշինյան-Ալիև հանդիպման արդյունքները
12.11.2026 | 21:04
Դուբլինում Միրզոյանն ու Բայրամովը կարճատև զրույց են ունեցել
12.11.2026 | 21:00
ՌԴ-ն կգնա ՀՀ-ի դեմ առճակատման․ ՀԱՊԿ-ում ձայնից զրկելուն պետք է լուրջ մոտենալ․ Յուրի Ավագյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 20:40
ԱՄՀ-ն 2026 թվականին Հայաստանի համար կանխատեսում է 5.5% տնտեսական աճ և 4.8% գնաճ
12.11.2026 | 20:16
Տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի և Իրակլի Կոբախիձեի հանդիպումը
12.11.2026 | 20:12
Ընթանում է Փաշինյան-Ալիև հանդիպումը
12.11.2026 | 20:00
ՌԴ-ն զրկեց ՀՀ-ին՝ ՀԱՊԿ-ում ձայնից, բայց չհեռացրեց․ ավելի շուտ ԵՏՄ-ից կհանեն՝ մեզ վնասելու նպատակով․ Լիլիթ Դալլաքյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 19:53
Վարչապետը Դուբլինում մասնակցում է ԵՔՀ գագաթնաժողովին
12.11.2026 | 19:51
Զելենսկին հանդիպել է Ալիևին և շնորհակալություն հայտնել մարդասիրական օգնության համար
12.11.2026 | 19:47
Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Կիպրոսի դեմ խաղում
12.11.2026 | 19:40
Յանիկ Սիները վիրահատվել է
12.11.2026 | 19:27
ՌԴ ԱԽ-ն հայտնել է, որ տարեսկզբից ի վեր միգրանտների արտաքսման վերաբերյալ 143 հազար որոշում է ընդունվել
12.11.2026 | 19:15
«Այսօր վերջին օրն է»․ ինչ կեղծ հայտարարություն է տարածվում Facebook-ում, և ինչ իրավունքներ ունի Meta-ն իրականում
12.11.2026 | 19:00
8 անշարժ գույք, Maybach և միլիոններ․ ինչ են ուզում բռնագանձել Արթուր Բաղդասարյանից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 18:51
Nvidia-ի գլխավոր տնօրեն Հուանգը հրաժարական է տվել սիրավեպի սկանդալի ֆոնին
Բոլորը

«Միջազգայնորեն պատասխանատու հավատարմագրված արտադրություն» (WRAP) կազմակերպության նախագահ և տնօրեն Ավեդիս Սեֆերյանի հայաստանյան այցի շրջանակում, Բիզնես Արմենիայի նախաձեռնությամբ, հունիսի 29-ին ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությունում հանդիպում է կազմակերպվել տեքստիլ արդյունաբերողների հետ. տեղեկացնում է նախարարության լրատվական ծառայությունը:

Հանդիպմանը մասնակցել են ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Արծվիկ Մինասյանը, Բիզնես Արմենիայի գործադիր տնօրեն Արմեն Ավակ Ավակյանը, «Հավատարմագրման ազգային մարմին» ՊՈԱԿ-ի տնօրեն Նունե Մկրտչյանը, այլ պաշտոնյաներ։

WRAP-ը՝ «Միջազգայնորեն պատասխանատու հավատարմագրված արտադրություն» կազմակերպությունը (http://www.wrapcompliance.org/ ), տեքստիլ ոլորտի աշխարհի առաջատար արտադրողներին համապատասխանության հավաստագրեր է տրամադրում անվտանգ, օրինական, մարդասիրական եւ էթիկական նորմերին համապատասխանության, այդ թվում՝ ստիպողական, խտրական, մանկական աշխատուժի չկիրառման վերաբերյալ։ Հատուկ ուշադրություն է դարձվում անվտանգությանը, առողջության պահպանմանը, խրախուսման համակարգին։ WRAP-ը արտադրական պատշաճ գործընթացին համարժեք հավաստագրում է, որը տրվում է փորձագիտական ուսումնասիրության արդյունքում։ Եվ հատկապես տեքտիլ արտադրանքի արտահանման «անցաթուղթ» է համարվում դեպի ամերիկյան շուկա։

Հայաստանի տեքստիլ ոլորտի գործարարները WRAP նախագահ Ավեդիս Սեֆերյանին հարցեր են ուղղել հավաստագրման պայմանների, արտադրական գործընթացի միջազգային լավագույն փորձի մասին, քննարկել հայաստանյան տեքստիլ ոլորտի զարգացման ծրագրեր։

Կազմակերպության գլխավոր գրասենյակն ԱՄՆ Արլինգտոն քաղաքում է, տարածաշրջանային գրասենյակներ կան Հոնկոնգում, Եվրոպայում, Հնդկաստանում, Բանգլադեշում, Դաքքայում, Հարավարևելյան Ասիայում, Լատինական Ամերիկայում։ Կառույցը, որը ղեկավարում է 11-հոգանոց տնօրենների խորհուրդը, գլխավորում է մեր հայրենակից Ավեդիս Սեֆերյանը։