Բարձրագույն դատական խորհուրդը հյուրընկալել է գերմանացի փորձագետներին

Լուրեր

12.11.2026 | 21:16
Վաշինգտոնում՝ Սպիտակ տնից ոչ հեռու, հրաձգություն է տեղի ունեցել․ վիրավորներ կան
12.11.2026 | 21:07
Ադրբեջանի տարածքով Հայաստան է տեղափոխվել 105 հազար տոննա բեռ․ Փաշինյան-Ալիև հանդիպման արդյունքները
12.11.2026 | 21:04
Դուբլինում Միրզոյանն ու Բայրամովը կարճատև զրույց են ունեցել
12.11.2026 | 21:00
ՌԴ-ն կգնա ՀՀ-ի դեմ առճակատման․ ՀԱՊԿ-ում ձայնից զրկելուն պետք է լուրջ մոտենալ․ Յուրի Ավագյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 20:40
ԱՄՀ-ն 2026 թվականին Հայաստանի համար կանխատեսում է 5.5% տնտեսական աճ և 4.8% գնաճ
12.11.2026 | 20:16
Տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի և Իրակլի Կոբախիձեի հանդիպումը
12.11.2026 | 20:12
Ընթանում է Փաշինյան-Ալիև հանդիպումը
12.11.2026 | 20:00
ՌԴ-ն զրկեց ՀՀ-ին՝ ՀԱՊԿ-ում ձայնից, բայց չհեռացրեց․ ավելի շուտ ԵՏՄ-ից կհանեն՝ մեզ վնասելու նպատակով․ Լիլիթ Դալլաքյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 19:53
Վարչապետը Դուբլինում մասնակցում է ԵՔՀ գագաթնաժողովին
12.11.2026 | 19:51
Զելենսկին հանդիպել է Ալիևին և շնորհակալություն հայտնել մարդասիրական օգնության համար
12.11.2026 | 19:47
Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Կիպրոսի դեմ խաղում
12.11.2026 | 19:40
Յանիկ Սիները վիրահատվել է
12.11.2026 | 19:27
ՌԴ ԱԽ-ն հայտնել է, որ տարեսկզբից ի վեր միգրանտների արտաքսման վերաբերյալ 143 հազար որոշում է ընդունվել
12.11.2026 | 19:15
«Այսօր վերջին օրն է»․ ինչ կեղծ հայտարարություն է տարածվում Facebook-ում, և ինչ իրավունքներ ունի Meta-ն իրականում
12.11.2026 | 19:00
8 անշարժ գույք, Maybach և միլիոններ․ ինչ են ուզում բռնագանձել Արթուր Բաղդասարյանից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Հունիսի 28-ին Բարձրագույն դատական խորհուրդն ընդունեց Գերմանիայի Դաշնային գերագույն վարչական դատարանի նախագահող դատավոր Ռյուդիգեր Ռուբելին և Գերմանիայի Հեսսեն երկրամասի գերագույն վարչական դատարանի նախկին նախագահ Վոլֆգանգ Ռայմերսին: Ներկա էին նաև ՀՀ վարչական և վարչական վերաքննիչ դատարանների նախագահները, վարչական մասնագիտացման դատավորներ:

«Այսօր դատական իշխանության կարևորագույն մարտահրավերներից է արդարադատության անհամաչափ օգտագործումը, ինչը հանգեցնում է ավելորդ ծախսատարության». այս կնճռոտ հարցի շուրջ էլ մեկնարկեց քննարկումը: Անդրադառնալով խնդրին՝ պրոֆեսոր Հարությունյանը նշեց, որ վարչական մարմնի նշանակված տուգանքի (մասնավորապես ՃՈ կողմից) վիճարկման գործեր քննելիս՝ պետությունը հաճախ մոտ տասն անգամ ավելի ծախս է կատարում ի համեմատ վիճարկվող տուգանքի, մանավանդ, որ արդարադատական այդ գործընթացը կանխարգելիչ բնույթով էական ազդեցություն չի ունենում նմանօրինակ զանցանքների հնարավոր կանխման առումով:

Խնդրի լուծման իրենց տարբերակն առաջարկեցին գերմանացի փորձագետները՝ նշելով, որ միջազգային պրակտիկայում հաճախ ՃՈ ակտերի վիճարկման գործերը համարվում են փոքր քրեական գործեր և դուրս են վարչական դատարանի իրավասությունից կամ պարզ իրավախախտումների դեպքում բավարար է նախազգուշացում կիրառելը: Վարչական հաշտարարության ներդրումը ևս կնպաստի վարչական վեճերի արտադատական լուծմանը:

 

Փորձագետների համոզմամբ՝ օրենսդրության վերանայման կարիք ևս կա: Օրինակ, Գերմանիայում սոցիալական նպաստի գործերով վեճերի քննությունն անվճար է, մինչդեռ Հայաստանում՝ հակառակը, ՃՈ ակտերի վիճարկումն անվճար է, իսկ սոցիալական նպաստների վեճերով գանձվում է պետտուրք:

Ինչ վերաբերում է վարչական ակտերի բողոքարկման ինստիտուտին, գերմանացի փորձագետների ներկայացմամբ, միջազգային պրակտիկայում ցածր է բողոքարկման աստիճանը: Եվրոպական իրավունքի և պարկտիկայի տեսանկյունից` հաճախ բավարար է բողոքարկման մեկ կամ երկու ատյանը, այսինքն՝ կարելի է օգտվել սահմանափակ բողոքարկման դատավարական ինստիտուտից:

 

Կողմերն արձանագրեցին, որ անհրաժեշտ է ներդնել նաև վարչական բողոքարկման գործուն կառուցակարգ, և բողոքարկման հանձնաժողովում պետք է ներգրավված լինեն ոչ թե ոստիկաններ, այլ քաղաքացիական հասարակության և փաստաբանության ներկայացուցիչներ: Քննարկման առարկա դարձավ նաև վարչական դատավորների և ոստիկանների համար համատեղ սեմինարների կազմակերպումը, ինչը նրանց հնարավորություն կտա հստակ պատկերացնել, թե երբ է պետք տուգանել, երբ՝ նախազգուշացնել:

 

Հանդիպման ժամանակ անդրադարձ եղավ նաև վարչական  արդարադատություն իրականացնելիս փոստային ծառայությունների ծախսատարության, ոչ օպտիմալ դատական տարածքների, ինչպես նաև  վարչական արդարադատության հետագա զարգացմանն ուղղված ինստիտուցիոնալ լուծումներ և օրենսդրական հնարավոր կարգավորումներ պահանջող հարցերին: