«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Հայաստանում ստեղծված ներքաղաքական իրավիճակը կարծես հանգուցալուծման նախանշաններ է ցույց տալիս: Երեկ Սերժ Սարգսյանը հանդիպել է ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավորներին: Այնուհետեւ ՀՀԿ խորհրդարանական խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը հայտարարեց, թե մայիսի 8-ին իրենք ԱԺ 1/3-ի կողմից առաջադրված թեկնածուին աջակցելու են դառնալ ՀՀ վարչապետ: Ասել է, թե ՀՀԿ-ն մտադրվել է քվեարկել վարչապետի համաժողովրդական թեկնածու …

