Երևանի թիվ 132 դպրոցի տնօրենը 70 հազար դրամ կաշառք է ստացել զինղեկից. առաջադրվել է մեղադրանք. ՔԿ

Լուրեր

14.10.2026 | 14:35
«Մաթեմատիկա» առարկայի միասնական քննության օրը տեղափոխվում է
14.10.2026 | 14:23
Փաշինյանն ու «Ռուսական երկաթուղիների» ղեկավարը քննարկել են հայկական երկաթուղիների կառավարման խնդիրները․ աշխատանքային խումբ կստեղծվի
14.10.2026 | 14:16
Դատախազությունը պահանջում է պատգամավոր Աղվան Վարդանյանից բռնագանձել գույք և շուրջ 235 մլն դրամ
14.10.2026 | 14:10
Սերգեյ Լավրովն Ադրբեջան կայցելի
14.10.2026 | 14:02
Սա ոչ թե Փաշինյանի անձնական վրեժխնդրությունն է, այլ Ալիևի․ Միկոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.10.2026 | 13:53
«Խոսրովի անտառ» պետական արգելոցում բեզոարյան այծեր են տեսանկարահանվել
14.10.2026 | 13:44
Վարշավայում քննարկվել է ԵՄ Արևելյան գործընկերության վերափոխման անհրաժեշտությունը
14.10.2026 | 13:35
Ռոբերտ Քոչարյանին թույլ չեն տալիս ՔԿՀ-ում համակարգիչ ունենալ, տեքստ չի կարողանում հավաքել․ փաստաբան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.10.2026 | 13:25
Հայաստանը կլիմայական ապատեղեկատվության դեմ պայքարի միջազգային գործընթացում․ ի՞նչ է արվել, և ի՞նչ բացեր կան 
14.10.2026 | 13:14
Սաուդյան Արաբիան հայտնել է նավթային հսկա Aramco-ի շենքին հութիների հրթիռային հարվածների մասին․ չորս մարդ է վիրավորվել
14.10.2026 | 13:05
Կադրային փոփոխություններ՝ Քննչական կոմիտեում
14.10.2026 | 12:56
ՌԴ-ն զանգվածային հարված է հասցրել Կիևին․ 3 մարդ զոհվել է, քաղաքի մի մասը մնացել է առանց էլեկտրականության
14.10.2026 | 12:47
Փաշինյանն ազատել է Տաթև Անտոնյանին ԱԽ գրասենյակի ղեկավարի տեղակալի պաշտոնից
14.10.2026 | 12:39
SpaceX-ն առանց նախազգուշացման սահմանափակել է Starlink տերմինալների աշխատանքն Ուկրաինայի ԶՈւ-ի համար
14.10.2026 | 12:30
ԵԱՀԿ գործող նախագահ Իգնասիո Կասիսը հոկտեմբերի 15-ին կժամանի Հայաստան
Բոլորը

ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնում քննվող քրեական գործով բավարար փաստական տվյալներ են ձեռք բերվել՝ Երեւանի թիվ 132 հիմնական դպրոցի նախկին տնօրենի կողմից կաշառք ստանալու վերաբերյալ։ Այս մասին հայտնում են ՔԿ-ի մամուլի ծառայությունից:

Մինչդատական վարույթում ձեռնարկված անհրաժեշտ քննչական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ 2016 թվականից մինչեւ 2018 թվականի մայիսի 23-ը «Երեւանի թիվ 132 հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ի տնօրենի գործառույթներն իրականացրել է Վ.Սուքիասյանը, ով նույն դպրոցի զինղեկի օգտին, իր լիազորությունների շրջանակներում, գործողություններ կատարելու համար կաշառք է ստացել։ Մասնավորապես՝զինղեկը, 2018 թվականի ապրիլի 3-17-ը Դիլիջան քաղաքի առողջարանում վերականգնողական բուժման գտնվելու պատճառով չի ներկայացել աշխատանքի, սակայն բացակաները չարձանագրելու եւ կարգապահական պատասխանատվության չենթարկելու համար տնօրենը, գործավարի միջնորդությամբ, 2018 թվականի ապրիլի 27-ին պահանջել եւ 2018 թվականի մայիսի 3-ին դպրոցում՝ գործավարի միջոցով, ստացել է որպես կաշառք նախապես պահանջված 70.000 ՀՀ դրամ գումարը:

Ձեռք բերված ապացույցների հիման վրա՝ Վ.Սուքիասյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 1-ին մասով՝ կաշառք ստանալու համար, իսկ գործավարին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 313-րդ հոդվածի 1-ին մասով՝ կաշառքի միջնորդության համար։

Նախաքննությունը շարունակվում է։