Թբիլիսիում ընթացող շախմատի աշխարհի գավաթի խաղարկությունում գրոսմայստեր Լեւոն Արոնյանն անցավ 1/8 եզրափակիչ: Հայաստանցի շախմատիստը համառ պայքարում պարտության մատնեց Ռուսաստանը ներկայացնող Մաքսիմ Մատլակովին: Դիմակայության ելքը որոշվեց թայ-բրեյքում, որտեղ Արոնյանը հաղթեց 5:3 հաշվով: 1/8 եզրափակչում Լեւոն Արոնյանը կխաղա ռուսաստանցի Դանիիլ Դուբովի հետ: