Զինվորներին օգնություն տրամադրող Արթուր Աղաբեկյանը լուռ է․ կխոսի վեց ամիս անց

Լուրեր

21.10.2026 | 13:25
TRIPP-ի լայնությունը ինչքա՞ն է․ գազամուղ, նավթամուղ մի տեղ են լինելու, թե՞ ցրված են․ Վարդանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.10.2026 | 13:16
Ռուբիոն հայտարարել է, թե Ուկրաինան այսօր գոյություն չէր ունենա, եթե ԱՄՆ-ի օգնությունը չլիներ
21.10.2026 | 13:07
Ռուբինյանը Սերբիայի դեսպանի հետ քննարկել է տնտեսական կապերի և ավիացիոն համագործակցության զարգացման հարցեր
21.10.2026 | 12:56
Ֆրանսիայի վարչապետը կհանդիպի արհմիությունների հետ՝ քննարկելու անվտանգության հարցերը․ նոր բողոքի ցույցեր են սպասվում
21.10.2026 | 12:53
Մահացել է կինոգետ Դավիթ Մուրադյանը
21.10.2026 | 12:50
Գյումրիում էլեկտրաշչակ է փորձարկվելու 
21.10.2026 | 12:48
Արթուր Խաչատրյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
21.10.2026 | 12:41
Վթարվել է «Ապարան-Երևան» մայրուղային ջրատարը՝ վայրկյանում 90 լիտր ջրի կորստով
21.10.2026 | 12:32
Պուտինն օրվա առաջին կեսին կընդունի Ուիթկոֆին․ հանդիպման գլխավոր թեման ուկրաինական կարգավորումն է
21.10.2026 | 12:22
Երկաթուղի, նավթամուղ, գազամուղ․ Միրզոյանը ներկայացրեց՝ ինչ ենթակառուցվածքներ կունենա TRIPP-ը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.10.2026 | 12:10
Ձերբակալվել է «Ուժեղ Հայաստանի» Ստեփանավանի համայնքապետի թեկնածուն // Թրամփի բանագնացը ՌԴ-ում է․ ԼՈՒՐԵՐ
21.10.2026 | 12:09
ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովի նիստը՝ ՈՒՂԻՂ
21.10.2026 | 12:02
Հայաստանի Մ-15 հավաքականն ավարտել է պայքարը ՈւԵՖԱ Զարգացման մրցաշարում
21.10.2026 | 12:01
Հասմիկ Հակոբյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
21.10.2026 | 11:55
Ռուսաստանը գրոհել է Կիևի, Խարկովի և Պոլտավայի մարզերը․ զոհեր և վիրավորներ կան
Բոլորը

Հայաստանում սկիզբ է դրվել կոռուպցիայի դեմ անզիջում պայքարի, որի արդյունքում, գրեթե ամեն օր հասարակությանը հայտնի է դառնում հերթական չարաշահման դեպքի, դրամաշորթության և պետական բյուջեի թալանի մասին։ Հատկանշական է, որ բացահայտումների մեջ զգալի թիվ են կազմում բանակում կատարված չարաշահումների դեպքերը, որոնք կատարվել են ինչպես գնումների ոլորտում, այնպես էլ՝ զինվորներին օգնելու համար բացված տարբեր հաշվեհամարներից։

Դեռեւս հեղափոխությունից առաջ կոռուպցիոն չարաշահումներ էին բացահայտվել զինվորներին օգնելու համար բացված «Մարտիկ» հիմնադրամում, պարզվել էր, որ այնտեղ գործել են կոռուպցիոն սխեմաներ և յուրացվել են զինվորի համար հավաքագրվող գումարները։ Հաշվի առնելով, որ այս հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամների թվում են պաշտոնաթող նախագահներ Սերժ Սարգսյանը, Ռոբերտ Քոչարյանը, վերջինիս որդին՝ Սեդրակ Քոչարյանը, Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն, Արցախի հերոս Արթուր Աղաբեկյանը, նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը, ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովը, Աժ պատգամավոր, գեներալ Սեյրան Սարոյանը, Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանը, ակնկալվում է, որ այս հիմնադրամի գործունեությունը ևս պետք է հայտնվի Ազգային անվտանգության ծառայության ուշադրության կենտրոնում։

Թե ինչ է մտածում առհասարակ զինվորին օգնելու անվան տակ կատարված թալանի, Արցախի բանակին չհասած օգնության մասին և ինչու հրաժարական  տվեց «Մարտիկ» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահի պաշտոնից, Factor․am-ը փորձեց պարզել ԼՂ նախկին փոխվարչապետ, Արցախի հերոս,  «Մարտիկ» հիմնադրամի նախկին նախագահ Արթուր Աղաբեկյանից։

«Ինչ վերաբերում է «Մարտիկ» հիմնադրամին, դրա մասին, առհասարակ, չեմ ցանկանում խոսել, այդ մասով նախաքննություն է տարվում, բանակից կատարված չարաշահումների մասին ևս ես չեմ ուզում խոսել, այնքան հիասթափված եմ, որևէ բառ ասելու ցանկություն չունեմ։ Ես կխոսեմ՝ մի վեց ամիս կամ մեկ տարի հետո, հիմա, կներեք, որևէ հարցի չեմ ցանկանում պատասխանել»,- ասաց Աղաբեկյանը:

Իսկ հարցին՝ ինչով է պայմանավորված վեց ամսով  կամ մեկ տարով լռելու իր որոշումը՝ Աղաբեկյանը չպատասխանեց։

Արդյոք կոռուպցիայի դեմ պայքարն ու չարաշահումների բացահայտումը «Մարտիկ» հիմնադրամին կհասնի վեց ամիս կամ մեկ տարի անց և արդյոք Արթուր Աղաբեկյանին թույլ կտան լռել այդքան ժամանակ՝ պարզ կդառնա առաջիկայում։

Աղավնի Սուքիասյան