Ընդդիմադիր «Ելք» դաշինքը Եվրասիական տնտեսական միությունից (ԵՏՄ) դուրս գալու նախագիծ է ներկայացնելու: Այսօր դաշինքը հայտարարությամբ հանդես եկավ՝ տեղեկացնելով, որ սեպտեմբերի 11-ին նախագիծը պաշտոնապես կդրվի շրջանառության մեջ: Ազգային ժողովի «Ելք» խմբակցության քարտուղար Գևորգ Գորգիսյանը Factor.am-ի հետ զրույցում հայտարարեց՝ նախագծի ընդունման համար պատրաստ են աշխատել խորհրդարանական բոլոր ուժերի հետ՝ առանց բացառության: «Մեր ուզածին հասնելու համար գործնականում աշխատելու …