Ղարաբաղի հարցում ինտենսիվ դիվանագիտություն է պետք, մինչդեռ բանակցությունները թուլացել են. Աղասի Ենոքյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

19.10.2026 | 11:13
Հայ մարզիկը դարձել է սեղանի թենիսի կանանց Եվրոպայի չեմպիոն. ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.10.2026 | 11:05
Ադրբեջանը 2026 թ-ի հունվար-սեպտեմբեր ամիսներին Հայաստան է արտահանել 23,45 միլիոն դոլարի ապրանք
19.10.2026 | 10:59
Գագիկ Վանոյանն ազատվել է պետական արարողակարգի ծառայության պետի պաշտոնից
19.10.2026 | 10:47
Թրամփը բացատրել է ՌԴ-ի դեմ «դժոխային պատժամիջոցներից» հրաժարվելու պատճառները և կրկին քննադատել Զելենսկիին
19.10.2026 | 10:36
Հայ ըմբիշները մեկ մեդալով կվերադառնան Մ-23 ԱԱ-ից
19.10.2026 | 10:29
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 19-ի դրությամբ
19.10.2026 | 10:13
Հայ մարմնամարզիկները հաջող են մեկնարկել աշխարհի առաջնությունում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.10.2026 | 10:05
«Ուժեղ Հայաստան»-ի հանրահավաքին մասնակցելու համար քաղաքացիներին 15 հազարական դրամ վճարելու գործով նախաքննությունն ավարտվել է
19.10.2026 | 09:49
Մանասյանն Ավստրալիայում քննարկել է ՄԻՊ հաստատությունների անկախության և ատելության խոսքի կանխարգելման հարցեր
19.10.2026 | 09:33
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
18.10.2026 | 20:17
«Մեր նպատակը նոր խոստումներ տալը չէ, այլ ստանձնած պարտավորությունները կատարելը»․ Մաթևոսյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
18.10.2026 | 20:00
Եթե ԱԲ-ն որոշի՝ Մարդն ավելորդ է․ Տերմինատորի սցենարը կարո՞ղ է իրականություն դառնալ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
18.10.2026 | 19:47
«Մեզ համար մեծ պատիվ է միանալ Հայաստանին»․ Կոլումբիայի ներկայացուցիչը՝ COP17-ում․ ՏԵՍԱՆՅՈւԹ
18.10.2026 | 19:32
«Աշխարհաքաղաքական լարվածության պայմաններում Երևանի համաժողովը հույս է ներշնչում»․ Շոմակեր. ՏԵՍԱՆՅՈւԹ
18.10.2026 | 19:05
Աշխարհը միջազգային հարաբերությունների նշանակալի փոփոխությունների փուլում է․ Միրզոյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
Բոլորը

Հեղափոխությունից հետո Հայաստանի արտաքին քաղաքական օրակարգում փոփոխություններ չեն նկատվել, այդ ուղղությամբ պետք է աշխատել:

Այս մասին Factor.am-ի հետ զրույցում ասաց քաղաքագետ Աղասի Ենոքյանը՝ նշելով, որ ԵԱՀԿ Մինսկի խմբում եռանախագահող երկրներից բացի Ռուսաստանից մյուս երկների հետ պետք է ավելի ինտենսիվ աշխատանք:

Հարցին՝ ինչի կհանգեցնի վերջին ամիսներին շփման գծում հակառկորդի զորքերի և զինտեխնիկայի տեղաշարժը, քաղաքագետը պատասխանեց՝պատերազմի: «Ակնհայտ է, որ նախորդ պատերազմով Ադրբեջանը չլուծեց իր առջև դրած խնդիրները, իսկ Ալիևն էլ օրեցօր ավելի մարտական հռետորաբանությամբ է հանդես գալիս»,- նշեց մեր զրուցակիցը՝ ընդգծելով, որ հայկական կողմն այդ ամենի դեմ պետք է պայքարի առաջին հերթին դիվանագիտական հարթակում:

Աղասի Ենոքյանը նշեց, որ Ղարաբաղը բանակցային կողմ դարձնելու համար շատ ինտենսիվ դիվանագիտություն է պետք, մինչդեռ ըստ քաղաքագետի՝ բանակցությունները թուլացել են: Աղասի Ենոքյանն անդրադարձավ նաև Ազգային անվտանգության ծառայության կողմից վերջին շրջանում արված աղմկահարույց բացահայտումներին՝ նշելով որ դրանք նորություն չեն:

«ԱԱԾ-ն ոչ թե բացահայտումներ է անում, այլ օպերատիվ աշխատանքի միջոցով արդյունքներն է քաղում:Ասում էին չէ՞, երբ Սերժ Սարգսյանը դուրս եկավ Բաղրամյան 26-ից, իր հետ տարավ սև ճամպրուկներ, բայց դրանց օրիգինալները մնացել են Ազգային անվտանգության ծառայությունում:

Այսինքն՝ եթե Սերժ Սարգսյանն այդ պապկաներն օգտագործում էր, որպեսզի դրա համար իրեն բերեին այն հայտնի ճամպրուկները, ապա Նիկոլ Փաշինյանը ճամպրուկներ չի ուզում, փոխարենը ԱԱԾ-ին առաջադրանք է տվել դրանց միջոցով բացահայտել նրանց կատարած հանցագործությունները»,- նշեց Ենոքյանը: Ըստ քաղաքագետի՝ մարդիկ այժմ չեն հասկանում, որ մասն է պետությունից գողացվածը, որ մասը՝ իրենցը. «Այդ մարդկանց հետ պետք է առանձին աշխատվեր, ասվեր»:

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում:

Շողիկ Գալստյան