Երևանի Շենգավիթ համայնքի թիվ 137 դպրոցը միացել է դասադուլին: Վաղ առավոտից դպրոցը շրջափակել են դպրոցականների ծնողները՝ թույլ չտալով աշակերտներին ու ուսուցիչները ներս մտնել: Այս մասին Factor.am-ին տեղեկացրեց ծնողներից մեկը՝ շեշտելով. «Մեր այս քայլով ստիպում ենք դպրոցին միանալ դասադուլին: Համազգային պայքարը բոլորինն է»: Քիչ առաջ տեղեկացրին նաև, որ բողոքի ակցիային միացել են նաև ուսուցիչները:

