Ազգային Ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը երկար էր դիմադրում Սերժ Սարգսյանի թիկնազորի պետ Վաչագան Ղազարյանի ֆինանսական չհայտարարագրված ունեցվածքը գնահատելու հարցին։ «Եթե գումարները անօրինական են և օրենքի հետ կա խնդիր, անկախ նրանից՝ ես կտեսնեմ, թե չեմ տեսնի, բոլոր նրանք, ովքեր իրականացրել են ոչ իրավաչափ և ոչ օրինական գործողություն, բնականաբար, դրա համար կա հոդված»,- հայտարարում է պարոն Շարմազանովը։ …

