Դատապարտյալի օգտին ակնհայտ ապօրինի գործողություն կատարելու համար պաշտոնատար անձի կողմից կաշառք պահանջելու դեպքի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում հարուցված քրեական գործի նախաքննությամբ պարզվել է, որ ՀՀ ԱՆ «Հրազդան» քրեակատարողական հիմնարկի անվտանգության ապահովման բաժնի աշխատակից Էդգար Ասատրյանը դատապարտյալ Ալեն Մանուկյանից կաշառք է պահանջել և պաշտոնեական կեղծիք կատարել: Այս մասին հայտնում են Հատուկ քննչական ծառայության լրատվական բաժնից։ …