«Հանրապետական» կուսակցության առաջին փոխնախագահ, նախկին վարչապետ Կարեն Կարապետյանը կուսակցությունից դուրս գալու դիմում չի ներկայացրել։ Այս մասին Factor.am-ի հետ զրույցում ասաց Հանրապետականի գործադիր մարմնի անդամ, կազմակերպչական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Թադևոսյանը․ «Այս պահին մեզ մոտ Կարեն Կարապետյանի հրաժարականի դիմում չկա, նրա հրաժարականի մասին ընդամենը եղել են քննարկումներ»։ Հստակեցնող հարցին՝ իսկ ո՞ւմ հետ են եղել այդ քննարկումներն ու …

