Ինչո՞ւ է հրաժարական տվել Կարեն Կարապետյանը, և ով կփոխարինի նրան. «Ժողովուրդ»

Լուրեր

12.11.2026 | 23:04
Կան կնքված պայմանագրեր․ Զելենսկին հայտնել է, որ Ալիևի հետ քննարկել է ԱԹՍ-ների գործարքը
12.11.2026 | 22:51
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Կիպրոսի հետ
12.11.2026 | 22:37
Աստանայում փողոց են նետել դոլարներով ութ ճամպրուկ․դեպքը կարող է կապված լինել պետական ընկերությունների ղեկավարների ձերբակալության հետ․ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 22:09
Մեզ Իրանի հետ գործարք պետք չէ․ Թրամփ
12.11.2026 | 21:57
Դուբլինում Արարատ Միրզոյանն ու Կայա Կալասը կարճատև քննարկում են ունեցել
12.11.2026 | 21:49
Համացանցում տարածվող կառուցապատման նախագիծը քաղաքապետարանի հավանությանը չի արժանացել
12.11.2026 | 21:37
Դուբլինում Ալեն Սիմոնյանն ու Հիքմեթ Հաջիևը շփումներ են ունեցել
12.11.2026 | 21:27
Պուտինն Ուկրաինայում օտարերկրյա զորքերի հնարավոր ներկայությունը Ռուսաստանի համար սպառնալիք է որակել
12.11.2026 | 21:21
Վաշինգտոնում՝ Սպիտակ տնից ոչ հեռու, հրաձգություն է տեղի ունեցել․ վիրավորներ կան
12.11.2026 | 21:07
Ադրբեջանի տարածքով Հայաստան է տեղափոխվել 105 հազար տոննա բեռ․ Փաշինյան-Ալիև հանդիպման արդյունքները
12.11.2026 | 21:04
Դուբլինում Միրզոյանն ու Բայրամովը կարճատև զրույց են ունեցել
12.11.2026 | 21:00
ՌԴ-ն կգնա ՀՀ-ի դեմ առճակատման․ ՀԱՊԿ-ում ձայնից զրկելուն պետք է լուրջ մոտենալ․ Յուրի Ավագյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 20:40
ԱՄՀ-ն 2026 թվականին Հայաստանի համար կանխատեսում է 5.5% տնտեսական աճ և 4.8% գնաճ
12.11.2026 | 20:16
Տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի և Իրակլի Կոբախիձեի հանդիպումը
12.11.2026 | 20:12
Ընթանում է Փաշինյան-Ալիև հանդիպումը
Բոլորը

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

«Մինչ հասարակությունը հետեւում է Սերժ Սարգսյանի մերձավորների վերաբերյալ այս օրերի կոռուպցիոն բացահայտումերին, իրավապահների կողմից նրանց բերման ենթարկելու եւ ձերբակալելու օպերացիաներին, հետաքրքիր կադրային փոփոխություններ են սկսվել ՀՀԿ-ում. կուսակցության առաջին փոխնախագահի պաշտոնից հրաժարվել է նախկին վարչապետ Կարեն Կարապետյանը: Հիշեցնենք` Կարապետյանը նախարարների իր թիմի հետ ՀՀԿ-ին անդամակցեց վարչապետի պաշտոնին նշանակվելուց հետո: Առայժմ նա հրաժարվել է կուսակցության փոխնախագահի պաշտոնից` շարունակելով դե յուրե մնալ ՀՀԿ-ական: Սակայն պարզ է, որ ՀՀԿ-ին Կարապետյանի հետագա անդամակցությունը կլինի սոսկ ձեւական, ընդ որում՝ ժամանակավոր: Նա կուսակցությունից միանգամից դուրս չի եկել, որպեսզի տպավորություն չստեղծվի, թե միայն «լավ օրերի ընկեր էր»: Բայց պարզ է, որ ՀՀԿ-ն շատերի, այդ թվում Կարապետյանի համար եղել է սոսկ միջոց իշխանության մեջ լինելու համար:

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` Կարապետյանը որպես ՀՀԿ փոխնախագահից հրաժարվելու պատճառաբանություն բերել է այն հանգամանքը, որ վաղուց կուսակցությունում ակտիվ գործունեություն չի ծավալում եւ ճիշտ է համարում, որ այդ պաշտոնում ակտիվ մեկը լինի: Այս որոշումը կուսակիցների համար թերեւս այնքան էլ անսպասելի չի եղել: Մասնավոր զրույցներում ՀՀԿ-ականները նշում են, թե վերջին իրադարձություններից հետո այսպիսի որոշման սպասում էին, առավել եւս երբ Սերժ Սարգսյանի հրաժարականից հետո շատ քիչ նիստեր են եղել, որին Կարեն Կարապետյանը մասնակցել է, իսկ մասնակցելիս էլ կրավորական դիրք է ընդունել: Մյուս մասն էլ, հակառակը, կարծում է, որ հենց այդ ծանր պահին Կարապետյանը պետք է ոչ թե լքեր կուսակցությունը, այլ ավելի ակտիվ գործեր եւ ի ցույց չդներ կուսակցությունում առկա խնդիրները: Մեզ հասած տեղեկություններով` ՀՀԿ առաջին փոխնախագահի պաշտոնում այս պահին երկու հիմնական անուն է շրջանառվում՝ Վիգեն Սարգսյանն ու ՀՀԿ արտաքին կապերի գծով փոխնախագահ Արմեն Աշոտյանը: Սակայն այս հարցում դեռեւս որեւէ վերջնական որոշում չի կայացվել: Իսկ մինչ այդ արձանագրենք, որ ՀՀԿ-ն իշխանությունից հեռացվելուց հետո սկսել է կամաց-կամաց կազմաքանդվել. այս կուսակցությունից զանգվածային արտահոսք է սկսվել:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: