Ինչպե՞ս է Սերժ Սարգսյանն արձագանքել եղբոր բերման ենթարկվելուն․ պարզաբանում է ՀՀԿ խոսնակը. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

13.11.2026 | 00:20
Եղիշե Մելիքյան. «Ցուցադրեցինք սուր և կարգապահ ֆուտբոլ». ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 23:30
Սպիտակում ՔՊ-ի թեկնածու Քաջայր Նիկողոսյանի կողմից մրցակից կուսակցության 4 թեկնածուների ազատման գործով վարույթ է սկսվել
12.11.2026 | 23:16
«Խոսրովի անտառի» պահպանության հարցերն են քննարկել Արարատի մարզպետն ու Էկոպարեկային ծառայության պետը
12.11.2026 | 23:04
Կան կնքված պայմանագրեր․ Զելենսկին հայտնել է, որ Ալիևի հետ քննարկել է ԱԹՍ-ների գործարքը
12.11.2026 | 22:51
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Կիպրոսի հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 22:37
Աստանայում փողոց են նետել դոլարներով ութ ճամպրուկ․դեպքը կարող է կապված լինել պետական ընկերությունների ղեկավարների ձերբակալության հետ․ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 22:09
Մեզ Իրանի հետ գործարք պետք չէ․ Թրամփ
12.11.2026 | 21:57
Դուբլինում Արարատ Միրզոյանն ու Կայա Կալասը կարճատև քննարկում են ունեցել
12.11.2026 | 21:49
Համացանցում տարածվող կառուցապատման նախագիծը քաղաքապետարանի հավանությանը չի արժանացել
12.11.2026 | 21:37
Դուբլինում Ալեն Սիմոնյանն ու Հիքմեթ Հաջիևը շփումներ են ունեցել
12.11.2026 | 21:27
Պուտինն Ուկրաինայում օտարերկրյա զորքերի հնարավոր ներկայությունը Ռուսաստանի համար սպառնալիք է որակել
12.11.2026 | 21:21
Վաշինգտոնում՝ Սպիտակ տնից ոչ հեռու, հրաձգություն է տեղի ունեցել․ վիրավորներ կան
12.11.2026 | 21:07
Ադրբեջանի տարածքով Հայաստան է տեղափոխվել 105 հազար տոննա բեռ․ Փաշինյան-Ալիև հանդիպման արդյունքները
12.11.2026 | 21:04
Դուբլինում Միրզոյանն ու Բայրամովը կարճատև զրույց են ունեցել
12.11.2026 | 21:00
ՌԴ-ն կգնա ՀՀ-ի դեմ առճակատման․ ՀԱՊԿ-ում ձայնից զրկելուն պետք է լուրջ մոտենալ․ Յուրի Ավագյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ազգային Ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը երկար էր դիմադրում Սերժ Սարգսյանի թիկնազորի պետ Վաչագան Ղազարյանի ֆինանսական չհայտարարագրված ունեցվածքը գնահատելու հարցին։ «Եթե գումարները անօրինական են և օրենքի հետ կա խնդիր, անկախ նրանից՝ ես կտեսնեմ, թե չեմ տեսնի, բոլոր նրանք, ովքեր իրականացրել են ոչ իրավաչափ և ոչ օրինական գործողություն, բնականաբար, դրա համար կա հոդված»,- հայտարարում է պարոն Շարմազանովը։

Խորհրդարանի փոխնախագահը չի ուզում խոսել այն մասին, թե որտեղի՞ց պարոն Ղարազարյանի մոտ այդքան չհայտարարագրված գումար։ Նա մտածում է, որ իր գնահատականը կնշանակի միջամտել քննությանը։ «Հարուստ լինելը վատ բան չէ, վատ է ապօրինի ճանապարհով հարստանալը»,- նկատում է պատգամավորը։

Նա վատ չի զգում, որ ինքը, համենայնդեպս, իր ունեցվածքով զիջում է իր հետ նույն իշխանության մեջ գտնված Վաչագան Ղազարյանին։ «Ինձ համար երջանկությունը ֆինանսների մեջ չէ, ես չեմ ասում ես քյասիբ մարդ եմ, ես հարուստ մարդ եմ, որովհետև ունեմ գաղափարախոսություն, ունեմ ընտանիք, ունեմ ընկերներ»,- ասում է նա։

Պարոն Շարմազանովը չի շտապի ասել, որ իրավապահները հետապնդում են պետական պաշտոնյա լինելու ընթացքում միլիոնատեր դարձած Վաչագան Ղազարյանին։ Վերջինս, իհարկե, պատգամավորի ընկերը չէ, բայց չի խուսափել մտերիմ հարաբերություններ ունենալ միլիոնատիրոջ հետ։ «Ես որևէ մտերիմ հարաբերությունից երբեք չեմ խուսափել և չեմ խուսափի, ի վերջո նա այն մարդն է, որ ծառայություններ ունի արցախյան հերոսամարտի տարիներին»,- գնահատում է ԱԺ փոխխոսնակը։

Այսօր Էդուարդ Շարմազանովը հաստատեց նաև, որ Հանրապետական կուսակցության առաջին փոխնախագահի պաշտոնից հրաժարական է ներկայացրել նախկին վարչապետ Կարեն Կարապետյանը։ Հրաժարականը նորմալ է գնահատում Հանրապետականի խոսնակը։ «Կարեն Կարապետյանը հասուն քաղաքական գործիչ է, ինքն է որոշում լինել առաջին տեղակալ, թե չլինել։ Ես կոնկրետ հարգանքով եմ վերաբերվում Կարեն Կարապետյանի էդ որոշմանը»,- ասում է ՀՀԿ խոսնակը։

Նա նոր քաղաքական իրավիճակով է բացատրում նախկին վարչապետի հեռացումը կուսակցության ղեկավար պաշտոնից, բայց դա, ըստ նրա, հաստատ փախուստ չէ իշխանությունը կորցնելուց հետո։ «Փախուստ չէ, հիմա մարդը էդքան ակտիվ չէ, որպես առաջին տեղակալ, գտնում է, որ այս քաղաքական պրոցեսում շատ ակտիվ ներգրաված չէ և գտնում ա, որ արդար չի, որ չլինելով ակտիվ՝ մնա էդ պաշտոնին»,- ենթադրում է պարոն Շարմազանովը։

Այս պահին նախկին վարչապետը կուսակցությունից դուրս գալու որոշում չի կայացրել։ Սակայն ինչպե՞ս է նախորդ ընտրություններին Հանրապետականի քարոզչության հիմնական դեմքն այդքան արագորեն հրաժարվում կուսակցությունից, որն այլևս իշխող չէ․ «Նիկոլ Փաշինյանն էլ ժամանակին ՀԱԿ-ի դեմքն էր, բայց գնաց Քաղաքացիական պայմանագիր ստեղծեց»։

Էդուարդ Շարմազանովը չի կարծում, թե կգան ժամանակներ, երբ ինքը Հանրապետական կուսակցությունում կմնա մենակ։ Ինքը սթրեսի մեջ չի ընկել կուսակցության այսօրվա ծանր իրավիճակից: «Եթե դա է տրված Հանրապետականին, որևէ խնդիր չկա, ես արհեստական ամեն ինչին դեմ եմ եղել՝ արհեստական ուռճացումներին, արհեստական ճնշումներին, եթե դա է տվյալ ժամանակաշրջանում կուսակցության տեղը, ուրեմն պետք է դա լինի»,- վստահեցնում է պատգամավորը։

Ի դեպ, պարոն Շարմազանովը երեկ է հանդիպել Սերժ Սարգսյանին։ Հետաքրքրվեցինք, թե վերջինս ինչպես է տարել եղբոր բերման ենթարկվելու փաստը․ «Պարոն նախագահը շատ ուժեղ մարդ է։ Տարան եղբորը և ազատ արձակեցին, որովհետև օրինականության հետ խնդիր չկար»։

Խորհրդարանի փոխնախագահը չի կարծում, թե Սերժ Սարգսյանն իր պաշտոնավարման ընթացքում արել է այնպիսի գործողություններ, որ իրավապահները կարող են գնալ նաև իր հետևից։

«-Բացի Արցախի շահը պաշտպանելուց, այս տարիների ընթացքում պարոն նախագահը չեմ կարծում, որ որևէ խնդիրների մեջ թաթախվի։

-Էդ դեպքում ինչու՞ հեղափոխություն եղավ։

-Հեղափոխություն եղավ, որովհետև դուք այդպես ուզեցիք»։

Մհեր Արշակյան