Ինչպես է ստացվել, որ Տարոն Մարգարյանը պաշտոնական հանդիպում է ունեցել, բայց չի լուսանկարվել

Լուրեր

11.11.2026 | 23:19
Ժաննա Անդրեասյանը բարերար Լևոն Վարթան Դեր Բեդրոսսյանին հանձնել է Մովսես Խորենացու մեդալը
11.11.2026 | 23:03
Վթարային ջրանջատում՝ Բերդ քաղաքում
11.11.2026 | 22:49
Քննարկվել են Սևանա լճի ջրային համակարգերի և ռեսուրսների կառավարման հարցերը
11.11.2026 | 22:35
Երևանի և 8 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
11.11.2026 | 22:20
Քենեդիների ընտանիքը պահանջել է արգելել Թրամփի հաղթական կամարի կառուցումը
11.11.2026 | 22:06
Նիկոլ Փաշինյանը աշխատանքային այցով կմեկնի Իռլանդիա
11.11.2026 | 21:54
Ուկրաինական կողմը չի բացառել, որ ՌԴ-ի հետ բանակցությունների արդյունքում հնարավոր կլինի «մինչև Նոր տարի լուծման հասնել»
11.11.2026 | 21:40
ՀՀ նախագահը ստորագրել է TRIPP-ի վերաբերյալ օրենքը
11.11.2026 | 21:27
Հանդիպակաց երթևեկող «Մերսեդեսի» վարորդը հայտնաբերվել է. ՆԳՆ
11.11.2026 | 21:14
Նախիջևանում երկու շաբաթ ծառայող ադրբեջանցի զինծառայող է մահացել անհայտ հանգամանքներում
11.11.2026 | 21:00
Հարց եմ տալիս Կարապետյաններին՝ ՌԴ-ին ի՞նչ եք խոստացել, որ չի ստացվել, հուսահատ փողոցային պայքարի եք գնում․ Սոնա Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:47
Զախարովան հայտարարել է, որ տարեսկզբից արտասահմանյան դիմումներով ՀՀ-ում Ռուսաստանի 5 քաղաքացի է ձերբակալվել
11.11.2026 | 20:35
Եղիշե Մելիքյանը և Արտյոմ Բանդիկյանը` Կիպրոսի հավաքականի դեմ խաղի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:30
Իշխանությունը հա՞շտ է ռուսավրացական օրենքի հետ. «Ուժեղ Հայաստան»-ցին «օտարերկրյա գործակալ» է փնտրում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:23
28 րոպե՝ շտապօգնության կանչից մինչև մուտք խուց․ նոր մանրամասներ՝ Արսեն Գևորգյանի մահվան դեպքից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանդիպել է Սանկտ Պետերբուրգի օրերի անցկացման շրջանակում Երևան ժամանած Սանկտ Պետերբուրգի փոխնահանգապետ Աննա Միտյանինայի հետ: Ըստ քաղաքապետարանի տարածած պաշտոնական հաղորդագրության՝ ողջունելով Սանկտ Պետերբուրգի պատվիրակության հերթական այցը` քաղաքապետ Տարոն Մարգարյանը մեկ անգամ ևս վերահաստատել է Երևանի քաղաքապետարանի պատրաստակամությունը՝ էլ ավելի զարգացնելու և ամրապնդելու ՌԴ հյուսիսային մայրաքաղաքի հետ բազմակողմ և բազմոլորտ փոխգործակցությունը:

Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության և փոխգործակցության ամրապնդման ու խորացման պատրաստակամության համար` Սանկտ Պետերբուրգի փոխնահանգապետ Աննա Միտյանինան էլ իր հերթին վստահեցրել է, որ այդ պատրաստակամությունը փոխադարձ է:

Ավելի ուշ Երևանի քաղաքապետի տեղակալ Դավիթ Օհանյանն ու Սանկտ Պետերբուրգի փոխնահանգապետ Աննա Միտյանինան ներկա են գտնվել Երևանում անցկացվող Սանկտ Պետերբուրգի օրերի բացման պաշտոնական արարողությանը, որն ուղեկցվել է կլոր սեղան-քննարկումով: Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի անունից ողջունելով ռուս հյուրերին` քաղաքապետի տեղակալ Դավիթ Օհանյանը նշել է, որ Երևանի և Սանկտ Պետերբուրգի միջև ձևավորված բարեկամական ու գործընկերային բազմակողմ համագործակցությունը գնալով ընդլայնվում է: 

Կլոր սեղան-քննարկմանը ներկայացվել է Սանկտ Պետերբուրգի մասին պատմող ճանաչողական տեսաֆիլմ, ելույթներով հանդես են եկել Երևանի քաղաքապետարանի և Սանկտ Պետերբուրգի կառավարության միջև համագործակցության ոլորտային պատասխանատուները: Հանդիպմանը ներկա են գտնվել նաև Սանկտ Պետերբուրգում ՀՀ գլխավոր հյուպատոս Հրայր Կարապետյանն ու Երևանի քաղաքապետարանի ներկայացուցչության ղեկավար Արմենակ Կարապետյանը:

Ուշագրավ է, որ Տարոն Մարգարյանի հրաժարականի մասին համառ լուրերի ֆոնին  Երևանի քաղաքապետի հրապարակային  գործունեությունը փաստող որեւէ լուսանկար քաղաքապետարանի լրատվական ծառայության կողմից այդպես էլ չի ներկայացվել։ Հիշեցնենք, որ Տարոն Մարգարյանը  ներկա չէր նաեւ երեկ կայացած Երեւանի ավագանու նիստին։