Վլադիմիր Գասպարանի թիկնազորի պետի եղբայրն ու ընկերները դատարանի որոշմամբ ազատ են արձակվել. նրանք ազատ կարող են լքել երկիրը. Aravot.am

Լուրեր

13.11.2026 | 00:20
Եղիշե Մելիքյան. «Ցուցադրեցինք սուր և կարգապահ ֆուտբոլ». ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 23:30
Սպիտակում ՔՊ-ի թեկնածու Քաջայր Նիկողոսյանի կողմից մրցակից կուսակցության 4 թեկնածուների ազատման գործով վարույթ է սկսվել
12.11.2026 | 23:16
«Խոսրովի անտառի» պահպանության հարցերն են քննարկել Արարատի մարզպետն ու Էկոպարեկային ծառայության պետը
12.11.2026 | 23:04
Կան կնքված պայմանագրեր․ Զելենսկին հայտնել է, որ Ալիևի հետ քննարկել է ԱԹՍ-ների գործարքը
12.11.2026 | 22:51
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Կիպրոսի հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 22:37
Աստանայում փողոց են նետել դոլարներով ութ ճամպրուկ․դեպքը կարող է կապված լինել պետական ընկերությունների ղեկավարների ձերբակալության հետ․ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 22:09
Մեզ Իրանի հետ գործարք պետք չէ․ Թրամփ
12.11.2026 | 21:57
Դուբլինում Արարատ Միրզոյանն ու Կայա Կալասը կարճատև քննարկում են ունեցել
12.11.2026 | 21:49
Համացանցում տարածվող կառուցապատման նախագիծը քաղաքապետարանի հավանությանը չի արժանացել
12.11.2026 | 21:37
Դուբլինում Ալեն Սիմոնյանն ու Հիքմեթ Հաջիևը շփումներ են ունեցել
12.11.2026 | 21:27
Պուտինն Ուկրաինայում օտարերկրյա զորքերի հնարավոր ներկայությունը Ռուսաստանի համար սպառնալիք է որակել
12.11.2026 | 21:21
Վաշինգտոնում՝ Սպիտակ տնից ոչ հեռու, հրաձգություն է տեղի ունեցել․ վիրավորներ կան
12.11.2026 | 21:07
Ադրբեջանի տարածքով Հայաստան է տեղափոխվել 105 հազար տոննա բեռ․ Փաշինյան-Ալիև հանդիպման արդյունքները
12.11.2026 | 21:04
Դուբլինում Միրզոյանն ու Բայրամովը կարճատև զրույց են ունեցել
12.11.2026 | 21:00
ՌԴ-ն կգնա ՀՀ-ի դեմ առճակատման․ ՀԱՊԿ-ում ձայնից զրկելուն պետք է լուրջ մոտենալ․ Յուրի Ավագյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Վլադիմիր Գասպարյանի թիկնազորի պետի եղբայրն ու ընկերները դատարանի որոշմամբ ազատ են արձակվել: Էրեբունիում անչափահասին ծեծելու գործով կալանքի տակ էին Գագիկ Ազարյանը, Սարգիս Բաղդասարյանը, Վլադիմիր Մխիթարյանը, ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի թիկնազորի պետ Արշակ Հակոբյանի եղբայր Սարգիս Հակոբյանը: Սակայն, օրերս Վերաքննիչ քրեական դատարանը բավարարել է վերաքննիչ բողոքներն ու նրանց կալանքից ազատ արձակելու որոշում կայացրել: Այս մասին Aravot.am-ի հետ զրույցում ասաց նրանց պաշտպան Էրիկ Ալեքսանյանը:

Նրա խոսքերով՝ Վլադիմիր Մխիթարյանին ազատ են արձակել 2 օր առաջ, իսկ մյուսներին, 1-2 օրվա տարբերությամբ, ավելի շուտ են ազատ արձակել: Մեր հարցին՝ գրավի՞ դիմաց են ազատ արձակել, փաստաբանը պատասխանեց. «Ոչ, առանց գրավի, որեւէ խափանման միջոց չկա»: Գագիկ Ազարյանին, Սարգիս Բաղդասարյանին եւ Վլադիմիր Մխիթարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, իսկ Սարգիս Հակոբյանին՝ 258-րդ հոդվածի 4-րդ մասով՝ խուլիգանություն՝ որպես զենք օգտագործվող առարկաների գործադրմամբ։ Ալեքսանյանի խոսքերով՝ դատարանը որոշել է նրանց ազատ արձակել կալանավորման հիմքերի բացակայության հիմնավորմամբ. «Նրանց բոլորին էլ նույնաբովանդակ հիմքով կալանքը, որպես խափանման միջոց վերացվել է: Ներկայումս նրանք մեղադրյալի կարգավիճակում են, բայց այլ խափանման միջոց ընտրված չէ, այսինքն՝ անգամ ստորագրությամբ երկրից բացակայելու որոշում չկա»:

Մեր հարցին՝ այսինքն՝ ցանկացած պահի նրանք կարո՞ղ են հեռանալ երկրից, փաստաբանը պատասխանեց. «Այո, անգամ որեւէ կաշկանդվածություն չկա երկրից հեռանալու, ազատ տեղաշարժի սահմանափակում չկա: Ուզենան՝ դուրս կգան երկրից, բայց դուրս չեն գա: Մենք սպասում ենք դատարանի որոշմանը, որպեսզի պատշաճ ներկայանանք»: Էրիկ Ալեքսանյանն ասաց, որ ներկայումս նախաքննական փուլն ավարտվել է, մեղադրական եզրակացություն կա, գործն ուղարկվել է դատարան. «Բայց չգիտեմ՝ դատարանը վարույթ ընդունե՞լ է, թե՞ ոչ: Մենք ծանուցում չենք ստացել»: