«Խորհրդարանական համակարգը մեզ դեռ բազմաթիվ փորձությունների առաջ է կանգնեցնելու». Արամ Սարգսյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

12.11.2026 | 21:21
Վաշինգտոնում՝ Սպիտակ տնից ոչ հեռու, հրաձգություն է տեղի ունեցել․ վիրավորներ կան
12.11.2026 | 21:07
Ադրբեջանի տարածքով Հայաստան է տեղափոխվել 105 հազար տոննա բեռ․ Փաշինյան-Ալիև հանդիպման արդյունքները
12.11.2026 | 21:04
Դուբլինում Միրզոյանն ու Բայրամովը կարճատև զրույց են ունեցել
12.11.2026 | 21:00
ՌԴ-ն կգնա ՀՀ-ի դեմ առճակատման․ ՀԱՊԿ-ում ձայնից զրկելուն պետք է լուրջ մոտենալ․ Յուրի Ավագյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 20:40
ԱՄՀ-ն 2026 թվականին Հայաստանի համար կանխատեսում է 5.5% տնտեսական աճ և 4.8% գնաճ
12.11.2026 | 20:16
Տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի և Իրակլի Կոբախիձեի հանդիպումը
12.11.2026 | 20:12
Ընթանում է Փաշինյան-Ալիև հանդիպումը
12.11.2026 | 20:00
ՌԴ-ն զրկեց ՀՀ-ին՝ ՀԱՊԿ-ում ձայնից, բայց չհեռացրեց․ ավելի շուտ ԵՏՄ-ից կհանեն՝ մեզ վնասելու նպատակով․ Լիլիթ Դալլաքյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 19:53
Վարչապետը Դուբլինում մասնակցում է ԵՔՀ գագաթնաժողովին
12.11.2026 | 19:51
Զելենսկին հանդիպել է Ալիևին և շնորհակալություն հայտնել մարդասիրական օգնության համար
12.11.2026 | 19:47
Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Կիպրոսի դեմ խաղում
12.11.2026 | 19:40
Յանիկ Սիները վիրահատվել է
12.11.2026 | 19:27
ՌԴ ԱԽ-ն հայտնել է, որ տարեսկզբից ի վեր միգրանտների արտաքսման վերաբերյալ 143 հազար որոշում է ընդունվել
12.11.2026 | 19:15
«Այսօր վերջին օրն է»․ ինչ կեղծ հայտարարություն է տարածվում Facebook-ում, և ինչ իրավունքներ ունի Meta-ն իրականում
12.11.2026 | 19:00
8 անշարժ գույք, Maybach և միլիոններ․ ինչ են ուզում բռնագանձել Արթուր Բաղդասարյանից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Վերջին 20 տարվա ընթացքում Հանրապետականն առաջին անգամ Ընտրական օրենսգրքի ձևավորման աշխատանքներում էական դեր չունի: Պատգամավոր Ջեմմա Բաղդասարյանը լսել է, որ կառավարությունն ուզում է իջեցնել Ազգային ժողով մտնելու տոկոսային շեմը, ինչպես նաև վերացնել ռեյտինգային ընտրակարգը: «Հանրապետականը պատրաստ է ցանկացած հարց քննարկել, ցանկացած տարբերակ քննարկել»,- ասում է հանրապետական պատգամավորը:

Տիկին Բաղդասարյանը պատրաստ չէ պատասխանել այն հարցին, թե արդյո՞ք անցումային շեմի իջեցումը հույս է ոչ վաղ անցյալում տոկոսներ խփող Հանրապետականի համար: Իշխանության ներկայացուցիչ Արամ Սարգսյանը չի թերագնահատում Հանրապետականին: «Շատ հնարավոր ա, որ բավականին լուրջ և բավականին ազդեցություն ունեցող արդյունքներ գրավի, որովհետև էդտեղ կան մարդիկ, որոնք քաղաքական դաշտում ասելիք ունեն, որոնց հետ բանավեճում ես երբեմն դժվարանում եմ»,- ենթադրում է «Ելք»-ական պատգամավորը:

Պարոն Սարգսյանը Հանրապետականին հաջողություն է մաղթում առաջիկա ընտրություններում: Քանի տոկոս էլ հավաքեն, դա արդար է լինելու, քանի որ այլևս կեղծել չեն կարող: «Համ էլ իրենց հետաքրքիր չէ՞ իմանալ, թե իրենց իսկական գաղափարները, ծրագիրը, նժդեհյան արժեքները, տնտեսական մոտեցումներն իրենց, աշխահաքաղաքական մոտեցումները, իրենց անձնական վստահությունը, իրենց համակիրները, տակը իրենց էս 20-ամյա կառավարությունից ի՞նչ է մնացել»,- ասում է պարոն Սարգսյանը:

Նրա կարծիքով արդար ընտրությունների համար նախ քաղաքական կամք է անհրաժեշտ: Բոլոր դեպքերում ինքը հենց խորհրդարանական համակարգին է դեմ, ոչ թե առանձին վերցրած որևէ դրույթի: «Էս համակարգը դեռ մեզ բազմաթիվ փորձությունների առաջ է կանգնեցնելու և դրա համար Սահմանադրական հանրաքվեի ժամանակ կատեգորիկ դեմերից էի»,- հիշեցնում է պարոն Սարգսյանը:

Պատգամավորը դեմ չէ ընտրություններում անցողիկ շեմի իջեցմանը: Բայց շեմի իջեցումն, ըստ նրա, ամենակարևորը չէ, ամենակարևորը կուսակցական ցուցակների բաց և փակ լինելն է: Այս առումով նա հակասություն ունի նույնիսկ իր կուսակից, արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանի հետ: Պարոն Սարգսյանը կողմ է բաց ցուցակներին, երբ առաջն երեք տեղերից հետո մյուսներն ընտրությունների ընթացքում պայքարում են կուսակցության համար շատ ձայներ բերելու համար, այլապես բոլորը պայքարելու են կուսակցության առաջնորդին հաճոյանալու համար:

«Դա ձեռնտու է դառնում իշխանությանը, որը իր իշխանական լծակները ինչ որ ունի արդեն, ասենք, անկախ նրանից՝ էդ մենք ենք, թե՝ ով, մարզպետներ, փոխմարզպետներ, գյուղապետեր, մարդիկ, որոնք նոր են նշանակվել, իրենց համար իրենց նշանակողը Հիսուս Քրիստոսից հետո երկրորդ մարդն է ու ինքը, բնականաբար, աշխատելու է էդ մարդու օգտին և էս առումով կարո՞ղ ենք ասել, որ ադմինիստրատիվ ռեսուրսն օգտագործվեց: Կարող ենք ասել, կարող ենք և չասել, բայց պարտվողը միանշանակ ասելու է, չէ՞»,-վստահեցնում է նախկին ընդդիմադիրը:

Ի դեպ, պատգամավորը նկատում է, որ չնայած կառավարության հետ որոշ անհամաձայնություններին, ինքը միշտ պաշտպանելու է գործող կառավարությանը և Աստված չանի, որ այն ձախողվի:

Մհեր Արշակյան