Ո՞վ է հաջորդ պաշտոնյան, որը կկալանավորվի ապօրինի հարստացման մեղադրանքով. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

28.09.2026 | 23:18
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
28.09.2026 | 23:04
Եղիշե Մելիքյանը՝ Չեռնոգորիայի հավաքականից կրած պարտության մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.09.2026 | 22:53
Լրագրողների ձերբակալությունները սրում են ԱՄՆ-Ադրբեջան հարաբերությունները․ Washington Examiner
28.09.2026 | 22:41
Մի շարք բնակավայրերում գազանջատումներ կլինեն
28.09.2026 | 22:28
Չեմ տեսել, որ եղել է, հետո հեռացվել է․ ՔՊ խմբակցության քարտուղարը՝ Ալբերտ Հովհաննիսյանի լուսանկարի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.09.2026 | 22:13
Հ1-ը երեկ ոչ միայն միայն հեռարձակել է Թաթայի համերգը, այլև մի քանի ժամ անց կրկնել
28.09.2026 | 22:00
Պուտինն է բացել ՌԴ բազայի դուրսբերման հարցը․ Ադրբեջանի հարձակումը փաստեց՝ այն չի նպաստում ՀՀ անվտանգությանը․ Սարգիս Խանդանյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.09.2026 | 21:49
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ցավալի պարտություն կրեց Չեռնոգորիայից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.09.2026 | 21:28
ԵՄ-ն- պատժամիջոցներ է սահմանել Թաթարստանի ղեկավարի ու ՌԴ այն դատավորների նկատմամբ, որոնք «Յաբլոկո»-ին հեռացրել են ընտրություններից
28.09.2026 | 21:13
ԵԽԽՎ-ն հաստատեց ընտրական զեկույցը․ Հայաստանին առաջարկվում է բարեփոխումների ճանապարհային քարտեզ
28.09.2026 | 21:00
Փաշինյանի հեռացման պրոցեսը փողոցային պայքարով պիտի գեներացվի, այլընտրանք չկա․ Նինա Կարապետյանց. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.09.2026 | 20:46
28 ժամ ջուր չի լինի Գյումրու մի շարք հասցեներում
28.09.2026 | 20:26
Ֆրանսիայում Հռոմի պապը դատապարտել է սեռական բռնությունն ու հանդիպել հոգևորականների կողմից բռնության ենթարկված զոհերին
28.09.2026 | 20:13
Կալլասը զգուշացրել է ՌԴ-ի կողմից նոր հիբրիդային հարձակումների վտանգի մասին
28.09.2026 | 20:01
Փաշինյանի ճչացող լռությունը. ինչու անտեսվեց Սեպտեմբերի 27-ի տարելիցը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Նախկին նախագահ Սերժ Սարգսյանի թիկնազորի պետ, գեներալ-մայոր Վաչագան Ղազարյանն առաջին մարդն է, ում նկատմամբ առաջադրվել է ապօրինի հարստացման մեղադրանքը։ Ապօրինի հարստացման քրեականացման մասին օրենքն ուժի մեջ է մտել ուղիղ մեկ տարի առաջ՝ 2017թ․ հուլիսի 1-ին։ Եվ իրավապահ մարմինները մինչև այսօր նախկին կամ ներկա որևէ պաշտոնյայի չէին կասկածել այդ հանցագործության մեջ։

ԱԱԾ-ն Վ․Ղազարյանին այդ կասկածանքով բերման ենթարկեց հունիսի 25-ին՝ հենց այն պահին, երբ նա դուրս էր գալիս «Յունիբանկից»՝ ձեռքին մի մեծ պայուսակ: Խուզարկության ընթացքում Վ․Ղազարյանը ԱԱԾ-ին է ներկայացրել պայուսակի պարունակությունը՝ 120 հազար դոլար և 436 միլիոն դրամ։ Իսկ նրան բանկ ուղեկցած «Լեքսուս» մակնիշի մեքենայի մեջ հայտնաբերվել է 50 հազար դոլար: Մինչ այդ ՀՀ քննչական կոմիտեն ստուգումներ էր իրականացրել Վ․Ղազարյանի բնակարանում, որտեղից էլ հայտնաբերել էր առանձնապես խոշոր չափի գումար՝ 35.000.000 դրամ, 1.110.400 դոլար, 230.500 եվրո, ավտոտնակից՝ 2.000 դոլար, «Ֆրանկ Մյուլլեր» ապրանքանիշի 2 ժամացույց, «Ռենջ Ռովեր» և «Մերսեդես Բենց» մակնիշի 1-ական ավտոմեքենաներ: Իսկ ԱԱԾ-ի փոխանցմամբ՝ իրենք տիրապետել են օպերատիվ տեղեկության, որի համաձայն, եթե Ղազարյանին բերման չենթարկեին, նա իր և տիկնոջ՝ «Արդշինբանկում» ունեցած հաշիվներից պատրաստվում էր կանխիկացնել 1,5 միլիարդ դրամ, որի համար պատրաստ է եղել բանկին վճարել 17 միլիոն դրամ։

Այդպիսով պարզվել էր, որ Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով ներկայացրած՝ Վ․Ղազարյանի և նրա կնոջ հայտարարագրերում բացակայում են խուզարկությամբ հայտնաբերված այդ գումարները, որոնք էականորեն գերազանցում են նրանց օրինական եկամուտները: Եվ Քննչական կոմիտեն հարուցել է քրեական գործ Քրեական օրենսգրքի ապօրինի հարստացման և հայտարարագրերում կեղծ տվյալ ներկայացնելու կամ հայտարարագրման ենթակա տվյալը թաքցնելու մեղադրանքներով:

Ճակատագրի հեգնանքով մեկ տասնամյակ շարունակ Հայաստանում հարցեր լուծող գեներալ մայոր Ղազարյանը դարձավ մեկ տարի առաջ ընդունված՝ ապօրինի հարստացումը քրեականացնող օրենքի առաջին թիրախը: «Իրավաբանների հայկական ասոցիացիայի» նախագահ Կարեն Զադոյանը, ով այլ մասնագետների և կառավարության հետ մասնակցել է հակակոռուպցիոն օրենսդրական փոփոխությունների մշակմանն ու դրա նախաձեռնողն է, մեզ հետ զրույցում ասաց, թե ապօրինի հարստացումը հետևանքային հանցակազմ է: Եթե պաշտոնյան նախկինում կոռուպցիոն հանցագործություն է իրականացրել ու չի դատապարտվել, հիմա վրա է հասնում ապօրինի հարստացման հանցակազմը: Բայց եթե պաշտոնյան ապօրինի ճանապարհով ձեռք բերած հարստությունն այնուամենայնիվ հայտարարագրել է, նա չի մեղադրվի այդ հոդվածով: Նա ընդամենը հանրության կողմից բարոյական պատասխանատվության կենթարկվի:

Ապօրինի հարստացման համար Քրեական օրենսգիրքը նախատեսում է 3-6 տարի ազատազրկում, 3 տարով պաշտոններ վարելու իրավունքից զրկում և գույքի բռնագրավում: Եթե Վ․Ղազարյանը չթաքցներ իր մոտից բռնագանձած գումարը, ապա նրան չէր սպառնա գոնե այդ պատիժը: Իրավապահ մարմինները միայն կարող էին քրեական հետապնդում իրականացնել և ստուգել, թե արդյոք նա այդ գումարը ձեռք չի՞ բերել այլ կոռուպցիոն հանցագործությունների արդյունքում, որոնց վաղեմության ժամկետները դեռ չեն անցել: Իսկ եթե պատկան մարմինները ուսումնասիրեն նախկին կամ ներկա պաշտոնյաների հայտարարագրերը, արդյոք ապօրինի հարստացման մեղադրանքներով այլ մեղադրյալների էլ կհայտնաբերե՞ն։

«Ես չեմ ուզում անմեղության կանխավարկած խախտել, բայց քանի որ հանդիսանում եմ այս կառուցակարգի նախաձեռնողը, իհարկե, պատկերացնում եմ, որ կան պաշտոնատար անձինք, որոնք ունեն ապօրինի դիզած հարստություն և կարծում եմ, որ պետք է պատասխանատվության ենթարկվեն: Եվ այդ ամբողջ ապօրինի հարստությունը պետք է վերադարձվի տիրոջը՝ ՀՀ քաղաքացիներին կամ պետական բյուջե»,- ասում է Կ․Զադոյանը։

Նշենք նաև, որ ապօրինի հարստացումը քրեականացնող օրենքը hետադարձ ուժ չունի, և հենց այդ պատճառով էլ ԱԺ-ում քննարկման ժամանակ ստացավ ապօրինի հարստացման համաներում բնորոշումը։ Արդարադատության փոխնախարար Սուրեն Քրմոյանը համաձայն չէ այդ մտքի հետ։ Նա հիշեցնում է միջազգային պրակտիկան, որտեղ ընդունված չէ խստացնող պատիժների դեպքում hետադարձ ուժի կիրառումը:

«Համաներումը ենթադրում է, որ ողջամտորեն որոշում ընդունող մարմինը ներում է հետադարձում: Իսկ որոշում ընդունողն այս պարագայում Ազգային ժողովը չէ, այլ ՀՀ ժողովուրդն է: Եվ Սահմանադրությունն է ամրագրում այն դրույթը, որ հետադարձ ուժ չի կարող տրվել արարքի քրեականացմանը: Համաներում ասածը այն տրամաբանությունն է օրենսդրական դաշտից դուրս, որ այսուհետ քաղաքական կամք է դրսևորվել»,- ասում է նա:

Այսինքն՝ քաղաքական կամքի բացակայությո՞ւնն էր պատճառը, որ անցած մեկ տարում նախկին իշխանությունների կողմից ապօրինի հարստացման դեպքեր չեն բացահայտվել, 2014 թվականից արդարադատության փոխնախարար աշխատած Ս․Քրմոյանը պատասխանում է․ «Գլոբալ առումով կոռուպցիայի դեմ պայքարում ամենամեծ կարևոր գործոնը քաղաքական կամքն է»։

Արմինե Ավետյան