Արցախի հարցում Ադրբեջանի վարած քաղաքականությանը հայկական կողմից պետք է տրվի համարժեք արձագանք, իսկ պաշտոնական Երևանը և՛ միջնորդների, և՛ հայ հասարակության համար պետք է ճշգրտի՝ ինչպես է Լեռնային Ղարաբաղը մասնակցելու բանակցային գործընթացին։ Այս մասին այսօր «Ղարաբաղյան խնդիրը նոր քաղաքական պայմաններում. Թուրքիայի գործոնը» թեմայով քննարկման ժամանակ ասաց քաղաքագետ Երվանդ Բոզոյանը։ «Ես կողմնակից եմ, որ Լեռնային Ղարաբաղը մասնակցի։ Սակայն, …

