Դավիթ Տոնոյանը հանձնարարել է հսկողություն սահմանել զինծառայողների արձակուրդային և զորացրման ժամանակ հատկացվելիք ճանապարհածախսերի նկատմամբ
Հասարակություն
29.06.2018 | 17:00ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը այսօր ՀՀ ԶՈւ երի հրամանատարությանը հանձնարարել է հստակ հսկողություն սահմանել, զորքերից զինծառայողների արձակուրդային և զորացրման ժամանակ հատկացվելիք, ճանապարհածախսերի օգտագործման նկատմամբ, թույլ չտալ որևէ չարաշահում։
Նույն ժամանակ ՀՀ ՊՆ-ը հորդորում է տրանսպորտային ընկերություններին և առանձին միջոցների վարորդներին, որոնք զորամասերից զինծառայողներին տեղափոխում են իրենց բնակավայրեր, չօգտվել իրավիճակից, չպահանջել նորմերից բարձր վճար, ավելին զինծառայողների համար սահմանված վարձավճարի չափը նվազեցնել։