ՌԴ պաշտպանության նախարարությունը YouTube-ի իր էջում հրապարակել է Խաղաղօվկիանոսյան նավատորմի «Տոմսկ» ատոմային սուզանավից «Գրանիտ» հականավային թևավոր հրթիռի արձակման տեսանյութը. տեղեկացնում է lenta.ru-ն: Հրթիռի արձակումներն իրականացվել են Օխոտսկի ծովի ավազանում, ցամաքային նշանակետ է ընտրվել Կամչատկայի երկրամասի Կուր պոլիգոնը: