«Սասնա ծռեր» խմբի անդամ Արայիկ Խանդոյանի եղբայրը՝ Արարատ Խանդոյանը, ազատության մեջ է։ Լուրը Factor.am-ի հետ զրույցում հաստատեց Արարատ Խանդոյանի պաշտպան Արա Ղարագյոզյանը՝ նշելով, որ Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանը բավարարել է նրան վաղաժամկետ ազատ արձակելու միջնորդությունը։ Հիշեցնենք, որ Արարատ Խանդոյանը դատապարտվել էր 3,5 տարվա ազատազրկման, իսկ մեղադրողը միջնորդել էր Արարատ Խանդոյանին դատապարտել 4 տարվա ազատազրկման՝ …

