ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ Հայաստանի տարբեր մարզերում իրականացվող «Սասնա ծռեր» կամ «Սասունցի Դավիթ» ավանդական հանրապետական փառատոնի էպոսասացության մրցույթի եզրափակիչ փուլը տեղի ունեցավ ս. թ. հոկտեմբերի 8-ին Աշտարակի Պերճ Պռոշյանի տուն-թանգարանում։ Մրցույթին մասնակցեցին մարզային փուլերի 25 հաղթողները` ազգային էպոսից ներկայացնելով տարբեր հատվածներ։ Առաջին հինգ մրցանակները շնորհվեցին ՀՀ Տավուշի, Կոտայքի, Արարատի, Գեղարքունիքի և Շիրակի մարզերի տաղանդավոր էպոսասացներին, …