ԵՄ-ն պատրաստ է օգնել Հայաստանին և կոնկրետ գաղափարներ է ակնկալում. դեսպանը՝ Փաշինյանի հայտարարության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

10.10.2026 | 11:55
Արուսյակ Ջուլհակյանը կմեկնի Նյու Յորք
10.10.2026 | 11:33
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 10-ի դրությամբ
10.10.2026 | 11:12
Վարորդական վկայական ստանալու «պարզեցված» առաջարկները խարդախություն են․ ՆԳՆ-ն զգուշացնում է
10.10.2026 | 10:55
Ռոնալդուն 980-րդ գոլն է խփել կարիերայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.10.2026 | 10:44
«Կտրվի Ամուլսարի հանքավայրի շահագործման մեկնարկը»․ Փաշինյան
10.10.2026 | 10:24
Պլանային ջրանջատում Սյունիքի մարզում
10.10.2026 | 10:12
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
09.10.2026 | 23:47
Վրաստանում սպանության համար հետախուզվող է հայտնաբերվել. ՀՀ և Վրաստանի ՆԳՆ-ների համագործակցության արդյունքը
09.10.2026 | 23:27
Թրամփը հայտնել է Պուտինի հետ «շատ հաջող» բանակցությունների և ռուսական դիզվառելիքի մատակարարումների շուրջ պայմանավորվածության մասին
09.10.2026 | 23:15
ԿԸՀ-ն արձագանքել է Հրազդանի ընտրատարածքում դիտորդի մասնակցությամբ միջադեպին
09.10.2026 | 22:57
Կարո՞ղ է Իսրայելը բաժանել Բաքվին և Անկարային․ ինչի կարող են հանգեցնել վերջին հակասությունները․ BBC-ի անդրադարձը
09.10.2026 | 22:44
ԱԺ-ից հաստատում են՝ Civic-ին աշխատակազմն է տրամադրել հոկտեմբերի 6-ի միջադեպի կադրերը
09.10.2026 | 22:28
Պանամայում 7,6 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել
09.10.2026 | 22:14
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
09.10.2026 | 21:58
Վրաստանում բացվել է առաջին TUMO կենտրոնը
Բոլորը

Հայաստանում Եվրոպական միության դեսպան Պյոտր Սվիտալսկին այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ անդրադառնալով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի բրյուսելյան այցին, նշեց, որ Եվրամիության պաշտոնյաները շատ հստակ ուղերձ են հղել առ այն, որ ԵՄ-ն ողջունում է Հայաստանում կատարված փոփոխություններն ու պատրաստ է աջակցել բարեփոխումների ընթացքին։

Անդրադառնալով ՀՀ վարչապետի բրյուսելյան այցից հետո հնչեցրած  հայտարարությանը  ըստ որի՝ ԵՄ-ից լսում ենք հաճոյախոսություններ, բայց իրավիճակը նույնն է, ինչ 3-4 ամիս առաջ՝ դեսպանը նշեց․  «Մենք շատ բաց ենք լսելու այն ակնկալիքները, որոնք ունի Հայաստանի Կառավարությունը։ Ինչպես գիտեք, ես հանդիպել եմ Հայաստանի Կառավարության ներկայացուցիչների, մասնավորապես, նախարարների հետ և յուրաքանչյուր հանդիպման ժամանակ տվել եմ շատ  պարզ հարց՝ ԵՄ-ն ինչո՞վ կարող է օգնել, ի՞նչ եք ակնկալում մեզանից։ Մենք կցանկանայինք լսել մեր հայ գործընկերներից կոնկրետ գաղափարներ, թե ինչկերպ կարող է ԵՄ-ն օգտակար լինել։ Մենք կցանկանայինք ունենալ համապարփակ պատկեր։ Ի՞նչ ենք լսել ՀՀ կառավարությունից, լսեք ենք այն, որ նրանք ակնկալում են ինստիտուցիոնալ փոփոխություն,  իսկ որպեսզի առաջ շարժվենք,  պետք է ստանանք շատ կոնկրետ գաղափարներ»,- ասաց դեսպանը՝ ընդգծելով, որ երբ սեղանի վրա կլինեն կոնկրետ ծրագրեր և նախահաշիվներ, իրենք պատրաստ են դրանք քննարկել։

Դեսպանը նաև ներկայացրեց ԵՄ-ի կողմից մի քանի երկրներում իրականացված հարցման արդյունքները, որոնց համաձայն, այսօր հայաստանցիների 70 տոկոսը վստահում է Եվրամիությանը, և սա ուշագրավ  թիվ է, եթե այն համեմատում ենք ՀՀ-ի այլ գործընկերների հետ․ «2017 թվականին  Եվրամիության նկատմամբ վստահությունն աճել է 5 տոկոսով, այնինչ ԵՏՄ-ի նկատմամբ անկում է ապրել և հիմա 48 տոկոսի միջակայքում է։ Հայերի 80 տոկոսը զգում է, որ ԵՄ-ի հետ հարաբերությունները լավն են, 69 տոկոսը գնահատում է այն ֆինանսական աջակցությունը, որը տրամադրում է ԵՄ-ն, իսկ 66 տոկոսը գնահատում է, որ աջակցությունն արդյունավետ է: Մեզ համար կարևոր է նաև այն, որ հայերի 33 տոկոսը դեռևս գտնում է, որ այս աջակցությունն արդյունավետ չէ»։

Մանրամասները՝ տեսանյութում: