Իշխանությունն ունի բավարար կամք ներառական կրթության խնդիրները լուծելու համար. Արայիկ Հարությունյան

Լուրեր

13.11.2026 | 11:16
Հայհոյանքներ ու քաշքշուկ․ միջադեպ՝ թիվ 2 տրոլեյբուսի վարորդի հետ
13.11.2026 | 11:08
Հարի Քեյնը ևս մեկ ռեկորդ է սահմանել Անգլիայի հավաքականում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.11.2026 | 10:56
Ուկրաինան հարվածել է Վոլգոգրադի նավթավերամշակման գործարանին․ հրդեհ է բռնկվել, զոհեր կան
13.11.2026 | 10:47
Ռուսաստանի միջամտությունը ՀՀ ընտրություններին, աճող տնտեսական ճնշումները և ԵՄ-ի՝ Հայաստանին աջակցելու խոստումը․ եվրոպական առաջնորդների հայտարարությունը
13.11.2026 | 10:44
Լիոնել Սկալոնին երկարաձգել է Արգենտինայի հավաքականի հետ պայմանագիրը
13.11.2026 | 10:36
Քուշները հայտնել է, որ Կիևն ու Մոսկվան համաձայնել են բանակցություններում ներգրավել եվրոպացիներին
13.11.2026 | 10:28
Հայաստանն ու Իտալիան քննարկել են կոռուպցիայի և անդրազգային հանցավորության դեմ պայքարում համագործակցության ընդլայնումը
13.11.2026 | 10:13
Ձյան և մերկասառույցի պատճառով ճանապարհներին արգելափակվել է 21 մեքենա
13.11.2026 | 09:58
Երևանում թիվ 22 երթուղու ավտոբուսի վարորդը մահացել է ղեկին․ մեքենան վթարի է ենթարկվել
13.11.2026 | 09:51
Արտարժույթների փոխարժեքները՝ նոյեմբերի 13-ի դրությամբ
13.11.2026 | 09:36
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են
13.11.2026 | 00:20
Եղիշե Մելիքյան. «Ցուցադրեցինք սուր և կարգապահ ֆուտբոլ». ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 23:30
Սպիտակում ՔՊ-ի թեկնածու Քաջայր Նիկողոսյանի կողմից մրցակից կուսակցության 4 թեկնածուների ազատման գործով վարույթ է սկսվել
12.11.2026 | 23:16
«Խոսրովի անտառի» պահպանության հարցերն են քննարկել Արարատի մարզպետն ու Էկոպարեկային ծառայության պետը
12.11.2026 | 23:04
Կան կնքված պայմանագրեր․ Զելենսկին հայտնել է, որ Ալիևի հետ քննարկել է ԱԹՍ-ների գործարքը
Բոլորը

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի նախաձեռնությամբ «Լուսէ» հաշմանդամություն ունեցող երեխաների կենտրոնում այսօր տեղի է ունեցել ներառական կրթության հիմնախնդիրների վերաբերյալ քննարկում, որին մասնակցել են Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը, ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը, Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մանե Թանդիլյանի և Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը, ինչպես նաև տեղական և միջազգային կազմակերպությունների  ներկայացուցիչներ: Քննարկումը կազմակերպվել է Սեյվ դը չիլդրն կազմակերպության աջակցությամբ:  

ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանն իր խոսքում նշել է, որ համընդհանուր ներառական կրթության անցնելու ճանապարհին առկա են բազմաթիվ խնդիրներ: Նրա խոսքով՝ նախկինում այդ ուղղությամբ քայլեր արվել են, սակայն դրանք բավարար չեն: «Այս պահին ՀՀ երեք մարզում՝ Սյունիքում, Լոռիում և Տավուշում,  ներդրվել է համընդհանուր ներառական կրթություն: Ըստ ժամանակացույցի՝ սեպտեմբերի 1-ից այս համակարգին պետք է անցում կատարվեր նաև Երևան քաղաքում և Արմավիրի մարզում: Ակնհայտ է, որ Երևանում այս գործընթացը հետաձգվում է մինչև հունվար, իսկ Արմավիրի մարզում ամենօրյա ռեժիմով աշխատում ենք այլ շահագրգիռ գերատեսչությունների և փորձագետների հետ՝ ժամանակացույցից հետ չմնալու համար: Կոնկրետ Արմավիրի մարզի օրինակով կարող եմ փաստել, որ տեղական իշխանությունների պատճառով ժամանակին պատշաճ նախապատրաստական աշխատանք չի կատարվել: Մասնավորապես, ծնողները տեղյակ չեն եղել, թե իրենց երեխաները հատուկ դպրոցից որտեղ են անցում կատարելու, նրանց չեն բացատրվել ներառական կրթության առավելությունները, որի պատճառով ներկայումս մենք ստիպված ենք անհատական լուծում տալ բոլոր հարցերին»,-նշել է նախարարը՝ անդրադառնալով ներառական կրթության ոլորտում առկա այլ խնդիրների, այն է՝ լիարժեք գնահատված չեն  երեխաների կարիքները, դպրոցները հարմարեցված չեն, առկա են ծրագրերի և ուսուցիչների վերապատրաստման հետ կապված հարցեր, երբեմն դիմադրություն կա հատուկ դպրոցների կողմից: «Իրականում խնդիրը համակարգային բնույթ է կրում, որը լուծելու համար նախ անհրաժեշտ է ակտիվացնել միջգերատեսչական համագործակցությունը: Վստահեցնում եմ, որ իշխանությունն ունի բավարար կամք՝ բոլոր խնդիրներին լուծում տալու համար»,-նշել է Արայիկ Հարությունյանը: 

Քննարկման ընթացքում ՀՀ ԿԳ նախարարի տեղակալ Լուսինե Առաքելյանը ներկայացրել է համընդհանուր ներառական կրթության պետական քաղաքականությունը հանրակրթության ոլորտում:

Ներկայացվել են նաև ներառական կրթության ոլորտի հիմնախնդիրները՝ ըստ ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի զեկույցների ևսոցիալական արդարության և ներառականության արդի մարտահրավերներն ու հնարավորությունները կրթության ոլորտում:

Քննարկման ավարտին մասնակիցներն անդրադարձել են ներառական կրթության ոլորտում հետագա քայլերի իրականացմանը: