ՀՔԱ Վանաձորի գրասենյակի նախագահ Արթուր Սաքունցն այսօր Ազատության հրապարակում «Մերժիր Սերժին» նախաձեռնության կազմակերպած «Ազատիչից ազատվելու տոնախմբությանը» հանրահավաքի ժամանակ անդրադարձավ իշխանության կողմից հանրային ընդվզումը ջլատելու փորձերին. «Առաջին թեզ՝ պայքարը չպետք է լինի Սերժ Սարգսյանի դեմ, պայքարը պետք է լինի համակարգի դեմ: Սրան որպես հակափաստարկ ես կարող եմ բերել հետևյալը՝ Հայաստանում իշխանությունը անձակենտրոն է: Սերժ Սարգսյանի վարչապետության անցմանը խոչընդոտելու դեպքում …

