Բաքվի դատարանում այսօր՝ հուլիսի 12-ին տեղի է ունեցել բլոգեր Ալեքսանդր Լապշինի գործով հերթական դատական նիստը: Ինչպես հայտնում է ադրբեջանական ԱՊԱ գործակալությունը՝ ընթացող նիստում ավարտվել է Լապշինի գործով դատաքննությունը: Դատախազը դատարանից պահանջել է ժամանակ տրամադրել մեղադրական ելույթի համար: Դատական հաջորդ նիստը տեղի կունենա հուլիսի 14-ին: