Սպորտի նախարարությունում քննարկվել են Երիտասարդության միջազգային օրվան նվիրված միջոցառումների համակարգման հարցերը

Լուրեր

13.11.2026 | 13:21
«Զվարթնոց» ժամանող 2 չվերթ չեղարկվել է, 3-ը ուշանում է
13.11.2026 | 13:11
Total Chess. Հայկ Մարտիրոսյանը հաղթել ու պարտվել է Անիշ Գիրիին
13.11.2026 | 13:00
Nvidia-ի նախկին ղեկավար Ջենսեն Հուանգը կանչվել է ԱՄՆ Կոնգրես՝ լրտեսության մեջ կասկածվող չինուհու հետ կապերի պատճառով
13.11.2026 | 12:51
Ադրբեջանն ու Մեծ Բրիտանիան ռազմավարական գործընկերության հռչակագիր են ստորագրել․ այն ենթադրում է նաև պաշտպանական ոլորտում համագործակցություն
13.11.2026 | 12:40
«Ուժեղ Հայաստանը» նոյեմբերի 29-ի ՏԻՄ ընտրություններում միայն մեկ համայնքում է առաջադրվել
13.11.2026 | 12:29
Ուկրաինայի շրջաններին ռուսական հարվածների հետևանքով զոհեր կան
13.11.2026 | 12:21
ԿԲ-ն շրջանառության մեջ է դրել «Սևանավանք» արծաթե հուշադրամը
13.11.2026 | 12:10
Ավտոբուսի վարորդը ղեկին մահացել է // Եվրոպացի առաջնորդները ՀՀ-ի վերաբերյալ հայտարարություն են տարածել․ ԼՈՒՐԵՐ
13.11.2026 | 12:05
Կիպրոսի ֆուտբոլի ֆեդերացիայի ղեկավարներն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր. ՏԵՍԱՆՅՈՒԹ, ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
13.11.2026 | 11:55
Թրամփը հայտարարել է, որ Պարսից ծոցի դաշնակիցները խնդրել են իրեն՝ զերծ մնալ Իրանին հետագա հարվածներից
13.11.2026 | 11:46
Պայթյուն գազալցակայանում․ տուժածներ չկան
13.11.2026 | 11:36
Microsoft-ի ծառայություններում գլոբալ խափանում է տեղի ունեցել
13.11.2026 | 11:31
NYMEX․ Ոսկու գինը նվազել է
13.11.2026 | 11:16
Հայհոյանքներ ու քաշքշուկ․ միջադեպ՝ թիվ 2 տրոլեյբուսի վարորդի հետ․ news.am
13.11.2026 | 11:08
Հարի Քեյնը ևս մեկ ռեկորդ է սահմանել Անգլիայի հավաքականում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը
ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի տեղակալ Քրիստինե Ասատրյանը հուլիսի 17-ին երկու հանդիպում է ունեցել տեղական և միջազգային ավելի քան 30 կազմակերպությունների ներկայացուցիչների հետ: Հանդիպումների առանցքային թեման օգոստոսի 12-ին նշվող Երիտասարդության միջազգային օրվան նվիրված միջոցառումների համակարգումն էր։
 
ՄԱԿ-ի կողմից հաստատված ամենամյա այս տոնը առաջին անգամ նշվել է 2000թ. օգոստոսի 12-ին։ 1995 թ. դեկտեմբերի 14-ին ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեան, հաշվի առնելով հասարակության մեջ երիտասարդության կարևորագույն դերը, ընդունում է ոլորտային հիմնարար մի փաստաթուղթ՝ երիտասարդությանն առնչվող գործողությունների համաշխարհային ծրագիրը: Իսկ 1998 թ. օգոստոսի 8-ից 12-ը Լիսաբոնում տեղի ունեցած երիտասարդության հարցերի նախարարների համաշխարհային խորհրդաժողովը՝ կարևորելով երիտասարդության դերը, իր երիտասարդական քաղաքականության ու ծրագրերի մասին հռչակագրում ՝ ի թիվս այլ մտքերի, առաջարկում է օգոստոսի 12-ը հռչակել Երիտասարդության միջազգային օր։ 
 
«Արդյունավետ երկու հանդիպումներից բացի՝ եկա հետևյալ եզրակացության։ Կան բազմաթիվ կայացած և շատ հզոր կառույցներ Հայաստանում՝ թե ՛ տեղական և թե ՛ միջազգային, բայց կան նաև կազմակերպություններ, որոնք ՀԿ-ների գոյատևման համար կարողությունների զարգացման պակաս ունեն։ Այդ կազմակերպությունները շատ մոտիվացված են, գործին նվիրված, բայց որակյալ մարդկային ռեսուրսների կարիք ունեն։ Կարծում եմ, որ մարզային համաչափ զարգացման ներքո կարող ենք ու պետք է նախաձեռնենք մարզերում ու հատկապես փոքր համայնքներում գործող կազմակերպությունների կարողությունների զարգացման գործընթացը»,- արդյունավետ երկու հանդիպման մասին իր ֆեյսբուքյան պաշտոնական էջում գրել է ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի տեղակալ Քրիստինե Ասատրյանը: 
 
Նշենք, որ Երիտասարդության միջազգային օրվան նվիրված միջոցառումներ կկազմակերպվեն ոչ միայն 2018 թ. երիտասարդական մայրաքաղաք Իջևանում, այլև տարբեր մարզերում՝ ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության և մի շարք միջազգային ու տեղական կազմակերպությունների նախաձեռնությամբ: Կազմակերպվելիք միջոցառումների մասին կտեղեկացվի առաջիկայում: