«Ռոսիա» կինոթատրոնին, «Հրազդան» մարզադաշտին և մի շարք շինությունների տրվել է հուշարձանի կարգավիճակ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

13.11.2026 | 13:53
Մոսկվայում ավտոմեքենա է պայթել. ըստ տեղեկությունների՝ ղեկին եղել է Ուկրաինայի նախկին վարչապետի մամուլի քարտուղարը
13.11.2026 | 13:45
Ռուսական կողմը հայտնել է ուկրաինական ամենազանգվածային՝ ավելի քան 1000 ԱԹՍ-ի գրոհի մասին
13.11.2026 | 13:36
ՔՊ-ն երեք համայնքում մրցակից չունի․ ցուցակները գլխավորում են գործող համայնքապետերը
13.11.2026 | 13:33
Առաջիկա օրերին եղանակը կտաքանա․ լեռնային շրջաններում գիշերը ձյուն կտեղա
13.11.2026 | 13:28
Թուրք պաշտոնյաները Կարսի շրջանում ծանոթացել են Թուրքիա-Հայաստան երկաթուղու շինաշխատանքներին
13.11.2026 | 13:21
«Զվարթնոց» ժամանող 2 չվերթ չեղարկվել է, 3-ը ուշանում է
13.11.2026 | 13:11
Total Chess. Հայկ Մարտիրոսյանը հաղթել ու պարտվել է Անիշ Գիրիին
13.11.2026 | 13:00
Nvidia-ի նախկին ղեկավար Ջենսեն Հուանգը կանչվել է ԱՄՆ Կոնգրես՝ լրտեսության մեջ կասկածվող չինուհու հետ կապերի պատճառով
13.11.2026 | 12:51
Ադրբեջանն ու Մեծ Բրիտանիան ռազմավարական գործընկերության հռչակագիր են ստորագրել․ այն ենթադրում է նաև պաշտպանական ոլորտում համագործակցություն
13.11.2026 | 12:40
«Ուժեղ Հայաստանը» նոյեմբերի 29-ի ՏԻՄ ընտրություններում միայն մեկ համայնքում է առաջադրվել
13.11.2026 | 12:29
Ուկրաինայի շրջաններին ռուսական հարվածների հետևանքով զոհեր կան
13.11.2026 | 12:21
ԿԲ-ն շրջանառության մեջ է դրել «Սևանավանք» արծաթե հուշադրամը
13.11.2026 | 12:10
Ավտոբուսի վարորդը ղեկին մահացել է // Եվրոպացի առաջնորդները ՀՀ-ի վերաբերյալ հայտարարություն են տարածել․ ԼՈՒՐԵՐ
13.11.2026 | 12:05
Կիպրոսի ֆուտբոլի ֆեդերացիայի ղեկավարներն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր. ՏԵՍԱՆՅՈՒԹ, ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
13.11.2026 | 11:55
Թրամփը հայտարարել է, որ Պարսից ծոցի դաշնակիցները խնդրել են իրեն՝ զերծ մնալ Իրանին հետագա հարվածներից
Բոլորը

«Զվարթնոց» օդանավակայանի կլոր համալիրին, Գաֆէսճեան արվեստի կենտրոնին, Մետրոյի «Հանրապետության հրապարակ» և «Երիտասարդական» կայարաններին,  «Ռոսիա» կինոթատրոնին, «Հրազդան» մարզադաշտին  տրվել է հուշարձանների կարգավիճակ։ Այս  մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց Մշակույթի նախարարության  Պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության գործակալություն պետ Արմեն Աբրոյանը։

Վերջինս նշեց, որ հուշարձանի կարգավիճակի տրամադրման գործընթացում չեն ուսումնասիրվել այդ շենքերի ներկայիս կարգավիճակը, քանի որ դա կարգավորվում է այլ օրենսդրությամբ և այստեղ առաջանում են նաև սեփականատիրոջ հետ կապված խնդիրներ։ 

«Օրենսդրությունն ասում է, որ հուշարձանի փոփոխություն թույլատրելի է ի նպաստ հուշարձանի, իսկ հուշարձանի քանդում ընդհանրապես արգելվում է»,- ասաց նա՝ ի պատասան հարցի՝ արդյոք վերը նշված շենք-շինությունները հուշարձանի կարգավիճակ ստանալուց հետո փոփոխությունների կարո՞ղ են ենթարկվել, թե՝ ոչ։

Ասուլիսին ներկա ճարտարապետ Արտակ Ղուլյանն էլ նկատեց, որ հուշարձանի կարգավիճակ ստանալուց հետո շատ կարևոր է, որ այդ շենքերը փոփոխությունների չենթարկվեն, քանի որ նրանց արժեքը սկզբնական տեսքի մեջ է։ 

 

Մանրամասները՝ տեսանյութում։