Վարչական տուգանքներ չվճարելու հետևանքով պետությանը 1.38 մլրդ դրամի վնաս է պատճառվել. հարուցվել է 7-րդ քրեական գործը

Լուրեր

13.11.2026 | 13:28
Թուրք պաշտոնյաները Կարսի շրջանում ծանոթացել են Թուրքիա-Հայաստան երկաթուղու շինաշխատանքներին
13.11.2026 | 13:21
«Զվարթնոց» ժամանող 2 չվերթ չեղարկվել է, 3-ը ուշանում է
13.11.2026 | 13:11
Total Chess. Հայկ Մարտիրոսյանը հաղթել ու պարտվել է Անիշ Գիրիին
13.11.2026 | 13:00
Nvidia-ի նախկին ղեկավար Ջենսեն Հուանգը կանչվել է ԱՄՆ Կոնգրես՝ լրտեսության մեջ կասկածվող չինուհու հետ կապերի պատճառով
13.11.2026 | 12:51
Ադրբեջանն ու Մեծ Բրիտանիան ռազմավարական գործընկերության հռչակագիր են ստորագրել․ այն ենթադրում է նաև պաշտպանական ոլորտում համագործակցություն
13.11.2026 | 12:40
«Ուժեղ Հայաստանը» նոյեմբերի 29-ի ՏԻՄ ընտրություններում միայն մեկ համայնքում է առաջադրվել
13.11.2026 | 12:29
Ուկրաինայի շրջաններին ռուսական հարվածների հետևանքով զոհեր կան
13.11.2026 | 12:21
ԿԲ-ն շրջանառության մեջ է դրել «Սևանավանք» արծաթե հուշադրամը
13.11.2026 | 12:10
Ավտոբուսի վարորդը ղեկին մահացել է // Եվրոպացի առաջնորդները ՀՀ-ի վերաբերյալ հայտարարություն են տարածել․ ԼՈՒՐԵՐ
13.11.2026 | 12:05
Կիպրոսի ֆուտբոլի ֆեդերացիայի ղեկավարներն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր. ՏԵՍԱՆՅՈՒԹ, ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
13.11.2026 | 11:55
Թրամփը հայտարարել է, որ Պարսից ծոցի դաշնակիցները խնդրել են իրեն՝ զերծ մնալ Իրանին հետագա հարվածներից
13.11.2026 | 11:46
Պայթյուն գազալցակայանում․ տուժածներ չկան
13.11.2026 | 11:36
Microsoft-ի ծառայություններում գլոբալ խափանում է տեղի ունեցել
13.11.2026 | 11:31
NYMEX․ Ոսկու գինը նվազել է
13.11.2026 | 11:16
Հայհոյանքներ ու քաշքշուկ․ միջադեպ՝ թիվ 2 տրոլեյբուսի վարորդի հետ․ news.am
Բոլորը

ՀՀ վերահսկիչ պալատի կողմից ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ծառայությունում իրականացված վերահսկո­ղության արդյունքներին վերաբերող հաշվետվության, կից ներկայացված՝ խախտումները հիմնավորող լրացուցիչ նյութերի, փաստաթղթերի ուսումնասիրությամբ ճանապարհային երթևեկության կանոնների (ՃԵԿ) խախտումների համար վարչական տուգանքների վճարումից խուսափելու սխեմատիկ հանցագործության հերթական դրսևորումներն են պարզվել:  

 

Մասնավորապես՝ ՀՀ գլխավոր դատախազությունում իրականացվող խորը և ծավալուն ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ 2016-2017թթ. ընթացքում ավտոմեքենաների՝ ՃԵԿ  խախտումների սուբյեկտ հանդիսացող մի շարք սեփականատերեր, այդ թվում՝ տաքսի ծառայություն մատուցող ընկերություններ, խուսափելու համար վճարել են վարչական տուգանք­ները, ապացույցներ են ներկայացրել խախտումները գույք կամ եկամուտներ չունեցող ֆիզիկական անձանց կողմից կատարելու վերաբերյալ: Արդյուն­քում Ճանապարհային ոստիկա­նու­թյան ծառայության աշխատակից­ները թվով 97429 վարչական իրավախախտման համար նշանակված 764.853.550 ՀՀ դրամ ընդհանուր գումարով տուգանքներն արձա­նագրել են գույք կամ եկամուտներ չունեցող թվով 478 ֆիզիկական անձի անվամբ: Իսկ ՀՀ արդարադատության նախարարու­թյան դատա­կան ակտերի հարկադիր կատարման ծառայության աշխատակիցները, պարտապանների գույքի կամ դրամական միջոցների հայտնաբերման ուղղությամբ բավարար միջոցներ չձեռնարկելով, վարչական ակտերով գումարների բռնագանձման վերաբերյալ կատարողական վարույթներն ավարտել են պարտապանի կողմից գույք կամ եկամուտներ չունենալու հիմքով:

 

Նկարագրված արարքներում առկա են առերևույթ տվյալներ, որ ավտոմեքենաների սեփականատերը խաբեության եղանակով խուսափել են վճարել վարչական տուգանք­ների գումարները՝ խոշոր չափերի վնաս պատճառելով պետությանը: Իսկ պետական ծառայություն իրականացնող պատասխանատու պաշտոնատար անձինք, շուրջ 2 տարի շարունակ, թվով 478 ֆիզիկական անձի անվամբ ձևակերպելով բազմաթիվ վարչական իրավախախտումներն ու կատարողական վարույթները, ծառայության նկատմամբ դրսևորել են անբարեխիղճ կամ անփույթ վերաբերմունք: Եվ իրենց պարտականությունները  չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու արդյունքում պետությանը պատճառվել է առանձնապես խոշոր չափերի վնաս:

 

Նկատի ունենալով, որ այդ գործողություններում առերևույթ առկա են հանցագործությունների հատկանիշներ՝ ՀՀ գլխավոր դատախազության ավագ դատախազի որոշմամբ նշված փաստերով ՀՀ քրեական օրենսգրքի 184-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով և 315-րդ հոդվածի 2-րդ մասով (խաբեության կամ վստահությունը չարաշահելու եղանակով առանձնապես խոշոր չափերով վնաս պատճառելը, ծանր հետևանք առաջացրած պաշտոնեական անփութությունը) հարուցվել է քրեական գործ: Նախաքննությունը հանձնարարվել է ՀՀ հատուկ քննչական ծառայությանը:

 

Արդեն մի քանի ամիս շարունակվող ուսումնասիրությունների արդյունքում, ներառյալ վերոնշյալը, ՀՀ գլխավոր դատախազությունում ՃԵԿ կանոնների խախտման համար վարչական տուգանքների վճարման ապահովումն անհնարին դարձնելու հանցավոր մեխանիզմների կիրառման փաստերով հարուցվել է թվով 7 քրեական գործ: Դրանցով պետությանը պատճառված վնասի չափն արդեն իսկ կազմել է շուրջ 1.380.000.000 դրամ:

 

  Պետական շահերի խախտման փաստերն ի հայտ բերելուն ուղղված ուսումնասիրությունները շարունակվում են:

 

Մինչ այս պահը հարուցված քրեական գործերը նախաքննություն իրականացնող մարմնի որոշմամբ միացվել և քննվում են մեկ վարույթում: Նախաքննության ընթացքում կիրառվում են դատախազական ներգործության համապատասխան միջոցներ այս քրեական գործերի քննության լրիվությունը և բազմակողմանիությունն ապահովելու, հանցավոր դրսևորումների ամբողջական ծավալը, դրանցում ներգրավված անձանց, այդ թվում նաև իրավասու պետական ծառայողների ամբողջական շրջանակը պարզելու, նրանց գործողություններին անհրաժեշտ իրավական գնահատական տալու նպատակով:

 

Հաշվի առնելով քրեական գործերի ծավալները, դրանցում ներգրավված սուբյեկտների մեծ թիվը, քննչական պլանին համապատասխան՝ ծավալուն օպերատիվ-հետախուզական, քննչական և դատավարական այլ գործողություններ իրականացնելու անհրաժեշտությունը՝ ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի կողմից հանձնարարվել է ՀՀ քննչական կոմիտեի քննիչների ներգրավմամբ ստեղծել քննչական խումբ: