Ի՞նչ է անելու նոր կառավարությունը պետական պարտքի հետ․ՀՆԱ-ի 58.8 տոկոսանոց պարտք՝ նոր կառավարության ուսերին

Լուրեր

13.11.2026 | 11:36
Microsoft-ի ծառայություններում գլոբալ խափանում է տեղի ունեցել
13.11.2026 | 11:31
NYMEX․ Ոսկու գինը նվազել է
13.11.2026 | 11:16
Հայհոյանքներ ու քաշքշուկ․ միջադեպ՝ թիվ 2 տրոլեյբուսի վարորդի հետ
13.11.2026 | 11:08
Հարի Քեյնը ևս մեկ ռեկորդ է սահմանել Անգլիայի հավաքականում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.11.2026 | 10:56
Ուկրաինան հարվածել է Վոլգոգրադի նավթավերամշակման գործարանին․ հրդեհ է բռնկվել, զոհեր կան
13.11.2026 | 10:47
Ռուսաստանի միջամտությունը ՀՀ ընտրություններին, աճող տնտեսական ճնշումները և ԵՄ-ի՝ Հայաստանին աջակցելու խոստումը․ եվրոպական առաջնորդների հայտարարությունը
13.11.2026 | 10:44
Լիոնել Սկալոնին երկարաձգել է Արգենտինայի հավաքականի հետ պայմանագիրը
13.11.2026 | 10:36
Քուշները հայտնել է, որ Կիևն ու Մոսկվան համաձայնել են բանակցություններում ներգրավել եվրոպացիներին
13.11.2026 | 10:28
Հայաստանն ու Իտալիան քննարկել են կոռուպցիայի և անդրազգային հանցավորության դեմ պայքարում համագործակցության ընդլայնումը
13.11.2026 | 10:13
Ձյան և մերկասառույցի պատճառով ճանապարհներին արգելափակվել է 21 մեքենա
13.11.2026 | 09:58
Երևանում թիվ 22 երթուղու ավտոբուսի վարորդը մահացել է ղեկին․ մեքենան վթարի է ենթարկվել
13.11.2026 | 09:51
Արտարժույթների փոխարժեքները՝ նոյեմբերի 13-ի դրությամբ
13.11.2026 | 09:36
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են
13.11.2026 | 00:20
Եղիշե Մելիքյան. «Ցուցադրեցինք սուր և կարգապահ ֆուտբոլ». ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 23:30
Սպիտակում ՔՊ-ի թեկնածու Քաջայր Նիկողոսյանի կողմից մրցակից կուսակցության 4 թեկնածուների ազատման գործով վարույթ է սկսվել
Բոլորը

Հայաստանը 2018 թվական է մտել 6 մլրդ 775 մլն դոլար պետական պարտքով, որի 6 մլրդ 173 մլն-ը կառավարության մասն է, իսկ մնացածը` Կենտրոնական բանկինը: Արտաքին պարտքը կազմել է 4 մլրդ 483 մլն դոլար, իսկ մնացածը ներքին պարտքն է: Պետական պարտքը կազմել է ՀՆԱ 58,8 տոկոսը:

58.8 տոկոս թիվը նշանակում է, որ Հայաստանն արդեն մոտեցել է կառավարության սահմանած գծին ու շուտով կհատի այն: Ո՞ր գծի մասին է խոսքը: 2015թ. հունիսին կառավարությունը հավանություն տվեց, խորհրդարանն էլ կիսադատարկ դահլիճում քննարկեց ու վավերացրեց «Պետական պարտքի մասին» ՀՀ օրենքում փոփոխությունները: Դրանով կառավարությանը հնարավորություն տրվեց մեծացնել բյուջեի դեֆիցիտը կամ նոր պարտքեր ներգրավել: Օրենքում «պետական պարտք» բառերը փոխարինվեցին «կառավարության պարտք» բառերով:

«Պետական պարտքի մասին» ՀՀ օրենքի համաձայն, մեր պետական պարտքը չէր կարող գերազանցել ՀՆԱ-ի 60 տոկոսը, իսկ եթե գերազանցեր ՀՆԱ-ի 50 տոկոսը, հաջորդ տարի բյուջեի դեֆիցիտը չէր կարող ՀՆԱ 3 տոկոսից ավելին լինել: Ընդամենը բառային փոփոխությունները պարտք սիրող կառավարության առաջ լայն հնարավորություններ բացեցին: Այժմ դեֆիցիտը  արդեն կազմում է ՀՆԱ-ի 3.2 տոկոսը:

Փաստորեն, պետական պարտքից հանվեց Կենտրոնական բանկի պարտքը, այդպիսով՝ կառավարության պարտքը փոքրացավ, և նա «ազատորեն» կարողացավ պետական բյուջեի դեֆիցիտ մեծացնել` որքան կամենա:

Միաժամանակ սա թույլ է տալիս մեծ արտաքին պարտք ներգրավել և երկրի պետական պարտքը բարձրացնել ՀՆԱ-ի 60 տոկոսից: 

Հայաստանում երբեմն կարծիքներ են հնչում, թե պետք է կոռուպցիոն բացահայտումների միջոցով փակել ամբողջ պետական պարտքը: Իհարկե՝ լավ կլիներ, բայց կոռուպցիոն բացահայտումներն առայժմ բյուջեի դեֆիցիտի մի չնչին մասն էլ չեն կարողանա լրացնել: Կառավարության՝ հուլիսի 10-ի նիստի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասաց, որ միայն հարկային պարտավորությունների մասով հաշվարկվել-վերկանգնվել է 20 մլրդ 622 մլն դրամի վնաս կամ չվճարված հարկ, որը հիմա պետք է վճարվի:

Նիկոլ Փաշինյանը բրյուսելյան այցի ժամանակ ԵՄ պաշտոնյաներից մեկին տվել է Հայաստանի հայտնի կոռուպցիոների անուն՝ ասելով, որ եթե նրան լավ թափ տա, այնքան գումար կթափվի,  որքան ԵՄ-ի ֆինանսավորած ծրագիրն է: «Այնպես որ, էդ գումարը պահեք ձեզ, մենք մեծ թվով կոռուպցիոներներ ունենք ու թափ կտանք … Մենք հայցորդ չենք»,- ասել է նա:

Մնում է, որ Հայաստանի պարտքը դարձյալ չմեծանա, մինչև վարչապետ Փաշինյանը թափ տա բոլոր կոռումպացված   գործարարներին:

Սևակ Հակոբյան