Միջազգային փորձագետները պատրաստակամություն են հայտնել նպաստել մեր երկրի արդարադատության համակարգի արդիականացմանը

Լուրեր

13.11.2026 | 11:31
NYMEX․ Ոսկու գինը նվազել է
13.11.2026 | 11:16
Հայհոյանքներ ու քաշքշուկ․ միջադեպ՝ թիվ 2 տրոլեյբուսի վարորդի հետ
13.11.2026 | 11:08
Հարի Քեյնը ևս մեկ ռեկորդ է սահմանել Անգլիայի հավաքականում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.11.2026 | 10:56
Ուկրաինան հարվածել է Վոլգոգրադի նավթավերամշակման գործարանին․ հրդեհ է բռնկվել, զոհեր կան
13.11.2026 | 10:47
Ռուսաստանի միջամտությունը ՀՀ ընտրություններին, աճող տնտեսական ճնշումները և ԵՄ-ի՝ Հայաստանին աջակցելու խոստումը․ եվրոպական առաջնորդների հայտարարությունը
13.11.2026 | 10:44
Լիոնել Սկալոնին երկարաձգել է Արգենտինայի հավաքականի հետ պայմանագիրը
13.11.2026 | 10:36
Քուշները հայտնել է, որ Կիևն ու Մոսկվան համաձայնել են բանակցություններում ներգրավել եվրոպացիներին
13.11.2026 | 10:28
Հայաստանն ու Իտալիան քննարկել են կոռուպցիայի և անդրազգային հանցավորության դեմ պայքարում համագործակցության ընդլայնումը
13.11.2026 | 10:13
Ձյան և մերկասառույցի պատճառով ճանապարհներին արգելափակվել է 21 մեքենա
13.11.2026 | 09:58
Երևանում թիվ 22 երթուղու ավտոբուսի վարորդը մահացել է ղեկին․ մեքենան վթարի է ենթարկվել
13.11.2026 | 09:51
Արտարժույթների փոխարժեքները՝ նոյեմբերի 13-ի դրությամբ
13.11.2026 | 09:36
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են
13.11.2026 | 00:20
Եղիշե Մելիքյան. «Ցուցադրեցինք սուր և կարգապահ ֆուտբոլ». ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 23:30
Սպիտակում ՔՊ-ի թեկնածու Քաջայր Նիկողոսյանի կողմից մրցակից կուսակցության 4 թեկնածուների ազատման գործով վարույթ է սկսվել
12.11.2026 | 23:16
«Խոսրովի անտառի» պահպանության հարցերն են քննարկել Արարատի մարզպետն ու Էկոպարեկային ծառայության պետը
Բոլորը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Անցումային արդարադատության միջազգային կենտրոնի (ICTJ) և Բաց հասարակության հիմնադրամների արդարադատության նախաձեռնության փորձագետներին. տեղեկացնում է ՀՀ վարչապետի աշխատակազմի լրատվական ծառայությունը:
 
Վարչապետը կարևորել է արդարադատության ոլորտում համակարգային բարեփոխումների իրականացումը և նշել, որ ՀՀ կառավարությունը հետևողական քայլեր է իրականացնում այդ ուղղությամբ: Նիկոլ Փաշինյանը, մասնավորապես, անդրադարձել է կոռուպցիայի դեմ պայքարի, մարդու իրավունքների պաշտպանության, դատական համակարգի անկախության ապահովման, արդյունավետ կառավարման ուղղությամբ իրականացվող միջոցառումներին և հավելել, որ դրանք գտնվում են կառավարության առաջնահերթությունների թվում:

Միաժամանակ, գործադիրի ղեկավարը շեշտել է արդարադատության ոլորտի միջազգային փորձագետների հետ համագործակցության անհրաժեշտությունն ու փորձի փոխանակումը: 
Փորձագետները վարչապետին են ներկայացրել հետհեղափոխական և անցումային փուլերում տարբեր երկրներում արդարադատության ոլորտում իրականացված բարեփոխումների փորձը, իրենց դիտարկումները Հայաստանում իրականացվող միջոցառումների վերաբերյալ: Նրանք Նիկոլ Փաշինյանի գլխավորած կառավարության կողմից իրականացվող կոռուպցիայի դեմ պայքարը գնահատել են որպես անցումային արդարադատությանը բնորոշ քաղաքականություն: Փորձագետները պատրաստակամություն են հայտնել սերտորեն համագործակցել հայ գործընկերների հետ և անցումային այս փուլում նպաստել մեր երկրի արդարադատության համակարգի արդիականացմանը: