102-րդ ռազմակայանի ծառայողները խախտել են միջպետական համաձայնագիրը. Դանիել Իոաննիսյան

Լուրեր

14.10.2026 | 12:56
ՌԴ-ն զանգվածային հարված է հասցրել Կիևին․ 3 մարդ զոհվել է, քաղաքի մի մասը մնացել է առանց էլեկտրականության
14.10.2026 | 12:47
Փաշինյանն ազատել է Տաթև Անտոնյանին ԱԽ գրասենյակի ղեկավարի տեղակալի պաշտոնից
14.10.2026 | 12:39
SpaceX-ն առանց նախազգուշացման սահմանափակել է Starlink տերմինալների աշխատանքն Ուկրաինայի ԶՈւ-ի համար
14.10.2026 | 12:30
ԵԱՀԿ գործող նախագահ Իգնասիո Կասիսը հոկտեմբերի 15-ին կժամանի Հայաստան
14.10.2026 | 12:21
Ադրբեջանի մի շարք պետական ​​​​կառույցների կայքեր կիբերհարձակման են ենթարկվել
14.10.2026 | 12:10
Փաշինյանը խաղաղության մասին իր պատկերացումն է ներկայացրել // Սիբիհան Միրզոյանին Ուկրաինա է հրավիրել․ ԼՈՒՐԵՐ
14.10.2026 | 12:00
Վաղը մորքուրները, հորքուրները, քեռիները, առավել ևս՝ բաջանաղները թող չգան, ասեն՝ երեխաները չէին հասկանում․ Միկոյանը՝ 2-րդ նախագահին «կալանք տվողների» մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.10.2026 | 11:52
«Իսլամի թշնամի, սիոնիստների խամաճիկ Ալիև»․ Անկարայում Ադրբեջանի դեսպանատան ու Ստամբուլում հյուպատոսության մոտ բողոքի ցույցեր են անցկացվել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.10.2026 | 11:44
«Հարավային Կովկասում ԱՄՆ-ի և ԵՄ-ի շահերը չեն հակասում միմյանց»․ Միրզոյան
14.10.2026 | 11:32
Վատիկանը հաստատել է, որ Հռոմի պապ Լևոն XIV-ը վիրահատվել է թոքերի քաղցկեղի պատճառով
14.10.2026 | 11:24
«Դեպի Եվրոպա ընթացող գնացքի վերջնակետը ո՞րն է»․ «Ոչ ոք չգիտի, բայց երկուսս էլ՝ ՀՀ-ն և ԵՄ-ն, հաճույք ենք ստանում գործընթացից»․ Միրզոյան
14.10.2026 | 11:15
Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավարի, փաստաբանի և պատգամավոր Արթուր Խաչատրյանի ասուլիսը՝ ՈՒՂԻՂ
14.10.2026 | 11:07
«Հնարավոր է՝ վաղն արթնանանք ու իմանանք, որ Հայաստան-Թուրքիա սահմանը բաց է»․ Միրզոյան
14.10.2026 | 11:02
Փախստականների աջակցությունից մինչև COP17․ ԱԳՄԱ-ում քննարկվել է ԱԶԲ-ի հետ համագործակցությունը
14.10.2026 | 10:56
Սևանի ափամերձ տարածքներում 613,7 մլն դրամ արժողությամբ 41 հողամաս է վերադարձվել պետությանը
Բոլորը

 

Հուլիսի 17-ին Հայաստանում տեղակայված ռուսաստանյան (102-րդ) ռազմական կայանի ստորաբաժանումները զորավարժություներ են իրականացրել Շիրակի մարզի Փանիկ գյուղի տարածքում՝ հրաձգության ձայներով անհանգստացնելով գյուղի բնակիչներին:

Դրան հաջորդեց քաղաքացիների դժգոհության ալիքը, և արդյունքում ռազմական կայանի հրամանատարի տեղակալը ներողություն խնդրեց Շիրակի մարզպետից: Փորձենք հասկանալ, թե արդյոք սա միայն բնակիչների անհանգստության հարցն է, թե՞ առկա է նաև օրենքի խախտում:

Համաձայնագրերը

Այսպիսով, «Հայաստանի Հանրապետությունում ռուսաստանյան ռազմակայանի զինծառայողների կողմից զենք կիրառելու մասին» 1997 թվականի համաձայնագրի 2-րդ հոդվածն ամրագրում է, որ ռազմակայանի զինծառայողներին, ռազմակայանի տեղաբաշխման կետերի տարածքներից դուրս, զենք կարող է տրվել՝ «որպես ծայրահեղ միջոց»: Ընդ որում, այդ զենքը զինծառայողները կարող են պահել, կրել և կիրառել բացառապես պաշտպանական նպատակներով (ռազմաբազայի գույքը, զենքը, ծառայողներին ու ծառայողների ընտանիքի անդամներին պաշտպանելու համար):

Ըստ նշված համաձայնագրի, ինչպես նաև ըստ «Հայաստանի Հանրապետության տարածքում ռուսաստանյան ռազմակայանի մասին» 1995թ. պայմանագրի` զենքը կարող է օգտագործվել ռազմակայանի տարածքներում, այդ թվում ռազմակայանին հատկացված հրաձգարաններում (որպես հրաձգարան օգտագործվող տարածքներում):

Մասնավորապես, այդ պայմանագրի 15-րդ հոդվածն ամրագրում է, որ «Ռուսաստանյան ռազմակայանի զինվորական կազմավորումների մարտական պատրաստությունն իրականացվում է ռազմակայանին հատկացված տարածքում: Հատկացված տարածքների սահմաններից դուրս մարտական պատրաստությունն իրականացվում է ըստ Հայաստանի Հանրապետության Պաշտպանության նախարարության և Ռուսաստանյան Դաշնության Պաշտպանության նախարարության միջև ամեն տարի համաձայնեցվող պլանների:»: Այնինչ, Փանիկ գյուղը հատկացված չէ (և ոչ էլ կարող է հատկացված լինել) ռուսաստանյան ռազմակայանին, իսկ գյուղի ներսում զորավարժությունների իրականացումը չի կարող համաձայնեցված լինել Հայաստանի ՊՆ-ի հետ:

Այսպիսով, 102-րդ ռազմակայանի զինծառայողների կողմից Փանիկ գյուղում զենք կրելը և, առավելևս, այն կիրառելը, ակնհայտորեն հակասում է հայ-ռուսական միջպետական պայմանագրերին:

Առավել աղմկահարույց խախտումները

Սա առաջին տհաճ միջադեպը չէ, որ ծագում է Հայաստանում տեղակայված ռուսաստանյան ռազմակայանի ծառայողների հետ: Մի կողմ թողնելով այն, թե ինչու են մշտապես նմանատիպ խնդիրներ ծագում ռուսական ռազմակայանի հետ, այլ ոչ թե Հայաստանի զինված ուժերի հետ, հիշեցնենք վերջին տարիներին տեղի ունեցած առավել աղմկահարույց դեպքերի քննության ընթացքը:

Այսպիսով, 2015 թվականի հունվարին ՌԴ 102-րդ ռազմակայանի զինծառայող Վալերի Պերմյակովի փախուստի ժամանակ (Ավետիսյանների ընտանիքի սպանությունից հետո) ՌԴ զինծառայողները պայմանագրերի խախտմամբ՝ հրազենի կիրառմամբ իրականացնում էին որոնողական աշխատանքներ և կրկին պայմանագրերի խախտմամբ ձերբակալեցին Պերմյակովին՝ վերջինիս չփոխանցելով Հայաստանի ոստիկանությանը: Ավելին, Հայաստանի և Ռուսաստանի միջև ստորագրված պայմանագրերի խախտումների համար որևէ մեկը պատասխանատվություն չկրեց: Այդ թվում՝ քննության առարկա չդարձավ այն, որ 102-րդ ռազմակայանից Վալերի Պերմյակովի զենքով փախուստի մասին, ի հեճուկս պայմանագրերի պահանջի, Հայաստանի ոստիկանությունը տեղեկացվեց միայն փախուստի մասին հայտնի դառնալուց 7 ժամ հետո, երբ Ավետիսյանների ընտանիքն արդեն սպանված էր:

Երբ 2013 թվականի ապրիլի 7-ին Վահրամաբերդ գյուղից երկու երեխաներ մահացան ռուսաստանյան ռազմակայանի պոլիգոնում ականի պաթյունի արդյունքում, ռուսական կողմում իրականացված քննության արդյունքում այդպես էլ մեղավորներին «չգտան», ու որևէ մեկը պատասխանատվություն չկրեց հրաձգարանում մարտական ական թողնելու և հրաձգարանի մուտքը համապատասխան նշաններով չկահավորելու համար:

Դանիել Իոաննիսյան
«Իրազեկ քաղաքացիների միավորում»