Համացանցում է հայտնվել Ստեփանակերտում բողոքի ցույցերի հանգեցրած միջադեպի տեսանյութը: Հիշեցնենք, որ ըստ Արցախի ոստիկանության տարածած հաղորդագրության՝ հունիսի 1-ին՝ ժամը 19:25-ին, ոստիկանության Ստեփանակերտի քաղաքային վարչության հերթապահ մաս ահազանգ է ստացվել այն մասին, որ Ստեփանակերտ քաղաքի Բաղրամյան 2բ շենքի դիմաց վիճաբանություն է տեղի ունենում: Դեպքի վայր մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նույն օրը ժամը 19:15-ի սահմաններում նշված …

