Պարտադիր ժամկետային զինծառայությունը Հայաստանում 24 ամիս է: Այս մասին այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը՝ հերքելով մամուլի այն հրապարակումները, որ ժամկետային զինծառայությունը դառնալու է երեք տարի։ Նախարարն ընդգծեց՝ «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի նախագիծը չկարդալով՝ լրատվամիջոցները սխալ են մեկնաբանել: Լրագրողները նախարարից հետաքրքրվեցին սահմանային լարվածությունից, Վիգեն Սարգսյանը, սակայն, ինչպես …