Վարդենիսի քաղաքապետն արձագանքում է «Սերժի Վաչոյի» մարդը լինելու և ընդհատակ անցնելու մասին լուրերին

Լուրեր

21.10.2026 | 12:56
Ֆրանսիայի վարչապետը կհանդիպի արհմիությունների հետ՝ քննարկելու անվտանգության հարցերը․ նոր բողոքի ցույցեր են սպասվում
21.10.2026 | 12:53
Մահացել է կինոգետ Դավիթ Մուրադյանը
21.10.2026 | 12:50
Գյումրիում էլեկտրաշչակ է փորձարկվելու 
21.10.2026 | 12:48
Արթուր Խաչատրյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
21.10.2026 | 12:41
Վթարվել է «Ապարան-Երևան» մայրուղային ջրատարը՝ վայրկյանում 90 լիտր ջրի կորստով
21.10.2026 | 12:32
Պուտինն օրվա առաջին կեսին կընդունի Ուիթկոֆին․ հանդիպման գլխավոր թեման ուկրաինական կարգավորումն է
21.10.2026 | 12:22
Երկաթուղի, նավթամուղ, գազամուղ․ Միրզոյանը ներկայացրեց՝ ինչ ենթակառուցվածքներ կունենա TRIPP-ը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.10.2026 | 12:10
Ձերբակալվել է «Ուժեղ Հայաստանի» Ստեփանավանի համայնքապետի թեկնածուն // Թրամփի բանագնացը ՌԴ-ում է․ ԼՈՒՐԵՐ
21.10.2026 | 12:09
ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովի նիստը՝ ՈՒՂԻՂ
21.10.2026 | 12:02
Հայաստանի Մ-15 հավաքականն ավարտել է պայքարը ՈւԵՖԱ Զարգացման մրցաշարում
21.10.2026 | 12:01
Հասմիկ Հակոբյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
21.10.2026 | 11:55
Ռուսաստանը գրոհել է Կիևի, Խարկովի և Պոլտավայի մարզերը․ զոհեր և վիրավորներ կան
21.10.2026 | 11:45
Թուրքիայի նախագահականից հերքում են, որ Ադրբեջանում փորձել են իջեցնել թուրքական դրոշը
21.10.2026 | 11:37
Դավիթ Ղազինյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
21.10.2026 | 11:26
ՀԿԿ-ն գաղտնի տեսագրություն է հրապարակել Ստեփանավանից․ «Վեկալ, ասըմ եմ դիր ջեբդ, ձեռդ մի պահի»․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

«Մեքենան անսարք վիճակում է և աշխատանքի ուրիշ մեքենայով գնալ-գալուս պաճառը դա է։ Աշխատանքի էլ, բացի նոյեմբերի 5-ից, մնացած օրերին չի եղել մի դեպք, որ չներկայանամ»,- արձագանքելով մամուլում տեղ գտած այն տեղեկությանը, թե 6-րդ վարչության կողմից Վարդենիսում անցակցված ստուգումներից հետո քաղաքապետն անցել է ընդհատակ, աշխատանքի չի գնում, շրջում է անծանոթ համարանիշներով ավտոմեքենաներով ասաց Վարդենիսի քաղաքապետ Արամ Հարությունյանը։

Վարդենիսի քաղաքապետը խոսեց նաև տարածքներն իր բարեկամներին տալու մասին լուրերից, ասաց, որ տարածքների վաճառքը կատարվել է օրինական ճանապարհով և այդքան տարածք, որքան որ խոսվում է, իրականում չի օտարվել: «Մենք մրցույթ ենք հայտարարել, եկել են մասնակցել և օրինական ճանապարհով գնել են այդ տարածքները»,- ասաց Հարությունյանը։

Վարդենիսի քաղաքապետ ընտրվելիս Հարությունյանը եղել ՀՀԿ խմբակցության անդամ, մայիս ամսից լքել է ՀՀԿ-ի շարքերը, ասաց, որ նոր իշխանությունների հետ աշխատելու որևէ խնդիր չի տեսնում, կաշխատի սիրով: «Ավելի մեծ ուրախությամբ կաշխատենք, գիշեր-ցերեկ էլ կաջակցենք, իրենց աշխատանքներն էլ պարզ երևում են, մենք էլ ենք գոհ, ժողովուրդն էլ»,- նշեց Հարությունյանը։

Նա հերքեց լուրերը, թե ինքը «Սերժի Վաչոյի» մարդն է, ասաց ոչ տեսել է, ոչ էլ որևէ կապ ունի Վաչագան Ղազարյանի հետ։

Նշենք, նաև, որ «Վարդենիսի նյարդահոգեբանական տուն-ինտերնատ» ՊՈԱԿ-ի տնօրեն Արտակ Հարությունյանը՝ քաղաքապետի եղբայրը, որը չարաշահումների մեղադրանքով ձերբակալվել էր, գրավի դիմաց ազատ է արձակվել, քաղաքապետն ասաց՝ քննություն է կատարվում դեպքի հանգամանքերը կպարզվեն առաջիկայում։

Լիլիթ Շաբոյան