Ալիկ Սարգսյանը փակագծեր է բացում, խոստանում է՝ գնալու է մինչև վերջ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

13.11.2026 | 10:13
Ձյան և մերկասառույցի պատճառով ճանապարհներին արգելափակվել է 21 մեքենա
13.11.2026 | 09:58
Երևանում թիվ 22 երթուղու ավտոբուսի վարորդը մահացել է ղեկին․ մեքենան վթարի է ենթարկվել
13.11.2026 | 09:51
Արտարժույթների փոխարժեքները՝ նոյեմբերի 13-ի դրությամբ
13.11.2026 | 09:36
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են
13.11.2026 | 00:20
Եղիշե Մելիքյան. «Ցուցադրեցինք սուր և կարգապահ ֆուտբոլ». ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 23:30
Սպիտակում ՔՊ-ի թեկնածու Քաջայր Նիկողոսյանի կողմից մրցակից կուսակցության 4 թեկնածուների ազատման գործով վարույթ է սկսվել
12.11.2026 | 23:16
«Խոսրովի անտառի» պահպանության հարցերն են քննարկել Արարատի մարզպետն ու Էկոպարեկային ծառայության պետը
12.11.2026 | 23:04
Կան կնքված պայմանագրեր․ Զելենսկին հայտնել է, որ Ալիևի հետ քննարկել է ԱԹՍ-ների գործարքը
12.11.2026 | 22:51
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Կիպրոսի հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 22:37
Աստանայում փողոց են նետել դոլարներով ութ ճամպրուկ․դեպքը կարող է կապված լինել պետական ընկերությունների ղեկավարների ձերբակալության հետ․ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 22:09
Մեզ Իրանի հետ գործարք պետք չէ․ Թրամփ
12.11.2026 | 21:57
Դուբլինում Արարատ Միրզոյանն ու Կայա Կալասը կարճատև քննարկում են ունեցել
12.11.2026 | 21:49
Համացանցում տարածվող կառուցապատման նախագիծը քաղաքապետարանի հավանությանը չի արժանացել
12.11.2026 | 21:37
Դուբլինում Ալեն Սիմոնյանն ու Հիքմեթ Հաջիևը շփումներ են ունեցել
12.11.2026 | 21:27
Պուտինն Ուկրաինայում օտարերկրյա զորքերի հնարավոր ներկայությունը Ռուսաստանի համար սպառնալիք է որակել
Բոլորը

ՀՀ ԱԺ պատգամավոր, ՀՀ նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանն այսօր լրագրողների հետ զրույցում ներկայացրեց  Արարատի նախկին մարզպետ Վարդգես Հովակիմյանի հետ ունեցած միջադեպի մանրամասները։

«Իմ՝ ոստիկանապետ դառնալուց հետո ես նրան երբեք վատ չեմ վերաբերվել։ Աշխատել եմ նրա մասին որևէ բան չասել, բայց նրա մոտ առաջին օրվանից սկսվեցին բացթողումներ, քանի որ նա  կադաստրի պետի պաշտոնից հետո հայտնվեց մարզպետի պաշտոնում և հասկացավ, որ իր բոլոր պլաններն անիրականանալի են մարզպետի պաշտոնում, որից հետո սկսվեցին այս պատմությունները»,- Վարդգես Հովակիմյանի և իր մեջ տեղի ունեցած միջադեպերից որոշները ներկայացրեց ԱԺ պատգամավորը։

Ալիկ Սարգսյանը նշեց, որ Վարդգես Հովակիմյանն իր դեմ արշավ սկսելու համար նախապես ինչ-որ մարդկանց կողմից հրահանգ է ստացել, իսկ երբ վերջինս հայտնվել է նախկին նախագահ Սերժ Սարգսյանի մոտ, ինքը հասկացել է, որ այս երևույթը վերջ չունի։ «Մամուլում հնչեցված բոլոր նյութերի մասով ես պատիվ կպահանջեմ նրանից, իսկ եթե նրան ֆինանսական տույժի ենթարկեմ, այդ միջոցները կուղղվեն բարեգործության, թեև,  իմ դեմ զրպարտանքները գնահատում եմ մեկ լումա։ Ես պահանջում եմ, որ նա ներողություն խնդրի իմ հասցեին ասվածների կապակցությամբ»,- ասաց Ալիկ Սարգսյանը՝ նշելով, որ դատարան դիմելուց բացի պահանջելու է Վարդգես Հովակիմյանին ենթարկել դատահոգեբանական փորձաքննության։ 

Ինչ վերաբերում է ոստիկանության համակարգում իր կողմից գումարով աշխատանքի ընդունված քաղաքացիների մասին լուրերին՝ Ալիկ Սարգսյանը նշեց, որ իր համար զարմանալի է, որ այդ լուրը չեն հերքում արտաշատցիները, որոնցից ոմանց նա ոստիկանության համակարգում ընդունել է աշխատանքի, սակայն՝ առանց կաշառքի։ 

Ալիկ Սարգսյանը ներկայացրեց նաև Վարդգես Հովակիմյանի կողմից իրեն վերագրված մի շարք գործողություններ և խոստացավ, որ գնալու է մինչև վերջ դրանց հերքման և Հովակիմյանին պատասխանատվության կանչելու համար։ 

 

Մանրամասները՝ տեսանյութում։